advertisement

Qristoneutyan mutq@ Hayastanum

45 %
55 %
advertisement
Information about Qristoneutyan mutq@ Hayastanum
Education

Published on March 20, 2014

Author: Hambardzumyan

Source: slideshare.net

Description

Քրիստոնեության մուտքը Հայաստան
advertisement

 Հայերը բոլոր հեթանոս ժողովուրդների նման,ևս անտեղյակ էին Աստծո պատվիրաններին: Ինչպես մյուս բոլոր հեթանոս ազգերը,հայերը իրենց քաջարի նահապետների հիշատակին արձաններ էին կանգնեցրել և պաշտում էին դրանց: Հիսուսի տասներկու աշակերտներից առաջինը ՛ Թադեոս առաքյալը եկավ Հայաստան և քարոզեց աշխարհի փրկության համար՛ Քրիստոսի խաչելության ու հրաշափառ հարության մասին:

 Այդ նույն ժամանակ Ավետարանը քարոզելու համար Հայաստան եկավ նաև Բարդողիմեոս առաքյալը: Այս առաքյալների քարոզչությամբ,շատերը հավատացին և,մկրտվելով,քրիստոնյա դարձան,թոթափեցին իրենց կռապաշտական սովորությունները,մոլորություններն ու մեղքերը: Այս երկու առաքյալները եղան Հայոց առաջին լուսավորիչները Սանատրուկ թագավորի օրոք: Նա հալածանքի ենթարկեց բոլոր քրիստոնյաններին, չխնայելով նույնիսկ իր դստերը՛Սանդուխտ կույսին և քրոջը՛Ոգուհի իշխանուհուն: Իր հրամանով նահատակվեցին նաև Թադեոս և Բարդողիմեոս առաքյալները: Իրենց մահվանից հետո,մեր եկեղեցին ունեցավ իր Հովվապետերը:

 Հայ եկեղեցու հովվապետությունը հաջորդաբար ստանձնեցին՛ Զաքարիա,Զեմենտոս,Ատրներսեհ,Մուշե,Շահեն,Շավ արշ,Ղևոնդիոս և Մերուժան հայրապետերը: Սակայն մինչև Գրւգոր Լուսավորչի քարոզչությունը,հայ ժողովուրդը ընդհանուր առմամբ դեռևս կռապաշտ էր: Երորդ դարի վերջին, Հայոց Տրդատ Մեծ թագավորի հարամանով, Գրիգոր Պարթևին նետում են Խոր Վիրապ: Հռոմի կայսեր հալածանքներից փախչելով,4- րդ դարի սկզբին, Հայաստան են գալիս Հռիփսիմյան կույսերը՛ թվով 37 հոգի: Հայոց թագավորը գերվում է Հռիփսիմեի գեղեցկությամբ և ցանկանում է բռնությամբ իր կինը դարցնել նրան: Սակայն Հռիփսիմեն հավատարիմ մնալով իր ուխտին, Աստծո զորությամբ մինչև վերջ դիմադրում է արքային: Այդ ժամանակ Տրդատի հրամանով գազանաբար խոշտանգելուց հետո գլխատում են Հռրփսիմեին և մյուս կույսերին:

 Կույսերի նահատակվելուց հետո Տրդատը և որոշ պալատականներ որպես Աստծո պատիժ հիվանդանում են գայլախտով: Արքայաքույր Խոսրովիդուխտին տեսիլքով ասվեց,որ արքային կարող է բժշկել Խոր Վիրապում բանտարկված Գրիգորը: Թագավորի հրամանով Օտա Ամատունի իշխանը գնում է Խոր Վիրապ և դուրս է բերում հրաշքով ողջ մնացած Գրիգորին: Նա աղոթքներով բժշկում է թագավորին և պալատականներին: Բժշկվելուց հետո Տրդատ թագավորը դարձի է գալիս և ընդունում քրիստոնեությունը,զղջալով և ապաշխարհելով ու Աստծուց ներում խնդրելով իր գործած բազում մեղքերի համար:

 301թ. Տրդատ թագավորը արքայական հրովարտակով քրիստոնեությունը պետական կրոն է հռչակում Հայաստանում: Հայաստանը դառնում է աշխարհի առաջին քրիստոնյա պետությունը: Այնուհետև Տրդատը Գրիգոր Պարթևին Կեսարիա է ուղարկում՛ Հայաստանի եպիսկոպոսապետ ձեռնադրվելու համար: Կեսարիայից վերադառնալուց հետո Գրիգոր Պարթևը ստանձնում է Եկեղեցու Հովվապետությունը և ամենուր քարոզելով ,տարածում է Ավետարանի լույսը: Սուրբ Գրիգորի քարոզչությամբ քրիստոնեությունը դարձավ համայն հայության կրոնը, իսկ Հայրապետը իր առաքելական անխոնջ գործունեությամբ դարձավ Հայոց աշխարհի Երկրորդ Լուսավորիչը և պատահական չէ,որ ժողովուրդը նրան կոչեց ԳՐԻԳՈՐ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ:

 ՏՐԴԱՏ ՄԵԾ

 Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, ինչպես Ս.Թադեոս և Ս.Բարդողիմեոս առաքյալները, եղավ հայ ազգի հոգու լուսավորիչը:  Ս.Թադեոս և Ս.Բարդողիմեոս առաքյալների օրերից մինչ այսօր կանգուն է Հայաստանյանց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ամուր պահելով հավատքն ու դավանությունն Ամենասուրբ Երրորդության նկատմամբ, և սպասում է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը:  Յուրաքանչյուր հայի կոչումն ու պարտականությունն է՛ հետևել Մայրենի Եկեղեցու օրենքներին և ցուցումներին:

Add a comment

Related presentations

Related pages

Qristoneutyan mutq@ Hayastanum - Education

Qristoneutyan mutq@ Hayastanum. by hambardzumyan. on Jul 11, 2015. Report Category: Education
Read more

Gevorg Abgaryani Holandiayin ev Angliayin veraberogh ...

Gevorg Abgaryani Holandiayin ev Angliayin veraberogh ... Etovpiayi ev Hayastani qristoneutyan ... ijevanateghin nshel Hayastanum ...
Read more

440 t. phetrvari 17-in mahacel e Mesrop Mashtocy, Hayoc ...

440 t. phetrvari 17-in mahacel e Mesrop Mashtocy, Hayoc greri steghcoghy. ... qristoneutyan qarozichy ... Teev qristoneutyuny Hayastan mutq e gorcel arajin ...
Read more

Մոնթեի ու Մանվելի միջադեպը • COMMENT.am • Հանրային կարծիք

... yndunel qristoneutyun ev bnakvel Hayastanum , karkarun demqeric meky Simon Vracyan , vory hay azgi het voreve arnchutyun erbeq chi unecel .
Read more

Առաքել եպիսկոպոս Քարամյանն անիծեց «Հետքի» լրագրողին - Հետք ...

parzapes hayastanum mi orenq ka ete mek@ chi karum inch vor bani hasni qnnadatum e ayn mardkanc voronq hasel en,bnakanabar nranc gracneric karox em ...
Read more