Political & Party Management

50 %
50 %
Information about Political & Party Management
Marketing

Published on March 8, 2014

Author: nareksgalstyan

Source: slideshare.net

Description

Basics of Political & Party Management

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՎ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ ՄԵՆԵՋՄԵՆՏ Քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Նարեկ Ս. Գալստյան nsgalstyan@ysu.am

Թեմատիկ գրականություն 1. 2. 3. 4. 5. 6. Dennis W. Johnson (Ed.), 2009, “Routledge Handbook of Political Management”, Routledge, New York, 636 p. Erica Breth and Julian Quibell (Ed.), 2003, “Best Practices of Effective Parties: Three training modules for political parties”, National Democratic Institute for International Affairs (NDI), Washington, 90 p. Political Party Capacity Building Programme – Manual, 2004, National Democratic Institute for International Affairs (NDI), Windhoek, 44 p. Wilhelm Hofmeister and Karsten Grabow, 2011, “Political parties: functions and organisation in democratic societies”, Konrad Adenauer Stiftung, Singapore, 100 p. Владимир Штоль, Сергей Федорченко, 2013, “Технологии политического менеджмента в российском партстроительстве”, “Обозреватель-Observer” 6/2013, с. 47-58 Пушкарева Г.В., Политический менеджмент: Учеб. пособие.- М.: Дело, 2002.- 400 с.

ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐ Մաս Ա – Քաղաքական մենեջմենտի էությունը Մաս Բ – Քաղաքական (կուսակցական) մենեջեր Մաս Գ – Կուսակցական մենեջմենտ և կուսակցաշինություն Մաս Դ - Կուսակցական գործունեության արդյունավետության ցուցիչները

Մաս Ա – Քաղաքական մենեջմենտի էությունը 1. Ի՞նչ է մենեջմենտը 2. Ի՞նչ է քաղաքական մենեջմենտը 3. Որո՞նք են քաղաքական մենեջմենտի գործառույթները 4. Որո՞նք են քաղաքական մենեջմենտի տեսակները

Մաս Բ – Քաղաքական (կուսակցական) մենեջեր 5. Ո՞վ է քաղաքական (կուսակցական)մենեջերը 6. Կուսակցական մենեջերի մասնագիտական հատկանիշները 7. Կուսակցական մենեջերի գործունեության հիմնասկզբունքները

Մաս Գ – Կուսակցական մենեջմենտ և կուսակցաշինություն 6. Որո՞նք են կուսակցաշինության առավել հաճախ հանդիպող խնդիրները 7. Ի՞նչ է կուսակցական ժողովրդավարությունը 8. Ի՞նչ է կուսակցական ինքնությունը 9. Որո՞նք են կուսակցության ոլորտային ռազմավարությունները

Մաս Դ – Կուսակցական գործունեության արդյունավետության ցուցիչները 10.Կազմակերպական (ներքին) ցուցիչներ 11.Գործառնական (արտաքին) ցուցիչներ

Մաս Ա – Քաղաքական մենեջմենտի էությունը

Ի՞ՆՉ Է ՄԵՆԵՋՄԵՆՏԸ Սահմանում - մենեջմենտը տնտեսական համակարգերի նախապատրաստումն է, կազմակերպումը, առավելագույն արդյունավետ օգտագորումն ու հսկողությունը: Այն ներառում է պլանավորումը, կազմակերպումը, անձնակազմի հավաքագրումը, աշխատանքի բաժանումը և կազմակերպության հսկողությունը (ներառյալ՝ կառավարումը):

Ի՞նչ է քաղաքական մենեջմենտը Սահմանում – այն սոցիալական տարբեր խմբերի պահանջմունքների և շահերի բավարման համար քաղաքական որոշումների նախապատրաստմանը, ընդունմանը և իրականացմանը նպատակաուղղված գործունեություն է: Իր նպատակներին հասնելու համար այն օգտագործում է իրավական մենեջմենտի և քաղաքական մարկետինգի տեխնոլոգիաները:

Քաղաքական մենեջմենտի հատկանիշները • • • • • Կառուցողականություն, Համակարգայնություն, Կոմպետենտություն, Պրոֆեսիոնալիզմ, Պրագմատիզմ:

Քաղաքական մենեջմենտի գործառույթները (Ֆայոլ, Մեյտուս) (1) 1. Կանխատեսում – ակնկալվող արդյունքների կանխատեսում: 2. Պլանավորում – ղեկավարման նպատակին հասնելու համար առաջադրված բարդ խնդրի բաղդատում առավել պարզ և հաջորդաբար իրականացվելիք խնդիրների: 3. Կազմակերպում - կառավարչական լրացուցիչ ուղղորդիչ քայլերի իրականացում, 4. Հրահանգավորում – կառավարչական նպատակին հասնելու համար համապատասխան օղակների գործողությունների նորմավորում,

Քաղաքական մենեջմենտի գործառույթները (Ֆայոլ, Մեյտուս) 5. Ուղղորդում – կառավարչական նպատակին հասնելու համար համապատասխան օղակների գործողությունների ուղղորդում, 6. Կանոնակարգում - կառավարչական նպատակին հասնելու համար համապատասխան օղակների գործողությունների ընթացիկ կանոնակարգում: 7. Հսկողություն – ստացված արդյունքների համադրում ակնկալվողների հետ,

Քաղաքական մենեջմենտի գործառույթները (Ֆայոլ, Մեյտուս) (2) 8. Վերլուծություն – ստացված արդյունքների՝ անկալվածներից շեղման պատճառների վերհանում:

Որո՞նք են քաղաքական մենեջմենտի խնդիրները • Քաղաքական գործչի հեղինակության ամրապնդում, • Քաղաքական ծրագրի կողմնակիցների թվի ավելացում, • Ազդեցություն բնակչության ընտրական նախապատվությունների վրա, • Քաղաքական կազմակերպության կերպարի գրավչության բարձրացում, • Քաղաքական դաշինքների, միությունների ստեղծում, • Մրցակիցների և պետական որոշում ընդունող անձանց վրա ազդեցություն:

Որո՞նք են քաղաքական մենեջմենտի տեսակները • Անհատական և կազմակերպական իմիջմեյքինգ • Քաղաքական խորհրդատվություն • Ընտրական տեխնոլոգիաներ • Քաղաքական դաշինքների ստեղծում • Կոնֆլիկտների կարգավորում և սպինդոկտորություն • Լոբբիզմ

Մաս Բ – Քաղաքական (կուսակցական) մենեջեր

5. Ո՞վ է քաղաքական (կուսակցական) մենեջերը Բնորոշում – նա կառավարչական որոշումների մշակման և իրականացման մասնագետ է՝ օժտված մասնագիտական մի շարք հատկանիշներով : Նա քաղաքականության ոլորտում մասնագիտացած կառավարիչ է:

Քաղաքական (կուսակցական) մենեջերի մասնագիտական հատկանիշները • • • • • • • • Կոմպետենտություն, Պատասխանատվություն, Բարձր աշխատունակություն, Ռիսկի դիմելու կարողություն, Վճռականություն, Համառություն, Փոխզիջումների գնալու ունակություն, Հանդուրժողականություն այլակարծության հանդեպ, • Մարդկանց և կոլեկտիվի հետ շփման բարձ ունակություններ և այլն:

Քաղաքական (կուսակցական) մենեջերի գործունեության հիմնասկզբունքները • Աշխատաժամանակի և աշխատանքային գրաֆիկի հստակ պլանավորում, • Կենտրոնացում աշխատանքի արդյունքի, այլ ոչ թե դրա ձեռքբերման գործընթացի վրա, • Անհատական ուժեղ կողմերի շեշտադրում և դրանց միջոցով թույլ կողմերի փոխհատուցում, • Ջանքերի կենտրոնացում առավել մեծ արդյունք խոստացող ոլորտների վրա, • Կառավարչական որոշումների ընդունման ժամանակ շեշտադրել դրանց արդյունավետությունը:

Ի՞նչ պետք է իմանա քաղաքական մենեջերն առաջին հերթին • Կուսակցությունների գործունեությանն առնչվող պետական օրենսդրությունը, • Կուսակցության կազմակերպական կառուցվածքն ու կանոնադրական նորմերը, • Աշխատանքի և պատասխանատվության բաժանումը կուսակցության ներսում, • Կուսակցության զարգացման (ոլորտային) ռազմավարությունները, • Կուսակցության քաղաքական ծրագիրը:

Մաս Գ – Կուսակցական մենեջմենտ և կուսակցաշինություն

Կուսակցական մենեջմենտի ոլորտները (1) • Կուսակցական բազային ելակետներ («ստարտափներ») –կուսակցական և ընտրական օրենսդրության, կուսակցության կանոնադրական նորմերը • Կուսակցական ֆունկցիոներների ղեկավարում – ղեկավարման աստիճանակարգային, ցանցային և ինտեգրված մոտեցումների կիրառում • Կուսակցական ակտիվիստների ղեկավարում – նշանակում, ամրագրում, «մշակում» և «յուրացում»

Կուսակցական մենեջմենտի ոլորտները (2) • Աշխատանք կուսակցության կողմնակիցների հետ – հայտնաբերում և մշտական կապի ստեղծում • Կուսակցության ֆինանսավորման ապահովում (ֆանդրայզինգ) – կուսակցության և նրա միջոցառումների համար ֆինանսական միջոցների հայթայթում:

Որո՞նք են կուսակցաշինության առավել հաճախ հանդիպող խնդիրները (Մ. Դյուվերժե) • Ավտոկրատական (ինքնակալական)կառավարման միտումը, • Կուսակցական ստվերային կառավարիչների ի հայտ գալը, • Կուսակցական ֆունկցիոներիների օլիգարխացումը; • Կառավարչի իշխանության անհատականացումը, • Պատգամավորների և կուսակցական ղեկավարների տարաձայնությունները

«Օլիգարխիայի երկաթյա օրենքը» (Ռ. Միխելս) Սոցիալական ցանկացած կազմակերպության ներսում, անկախ դրա կառավարման ձևից, անխուսափելիորեն ի հայտ է գալիս իշխանության օլիգարխացման միտում:

Կենտրոնացված ղեկավարման թերությունները • Կառույցների ղեկավարները գերազանցապես զբաղված են «վերևից» եկող հրահանգների կատարմամբ՝ քիչ ուշադրություն դարձնելով «տեղի» խնդիրներին: • Կուսակցության շարքային անդամները գերազանցապես ներգրավված են զանգվածային միջոցառումների մեջ: Կուսակցության մտավոր ներուժը լիարժեք չի օգտագործվում:

Կենտրոնացված ղեկավարման թերությունները • Ներկուսակցական ընթացակարգերն ու միջոցառումներն իրականացվում են «վերևների» հրահանգով, այլ ոչ թե կուսակցության ռազմավարական շահերից ելնելով: • Գործողությունների արդյունքը մեծապես կախված է իրականացնողների որակավորումից, կուսակցության ղեկավարների անհատական և աշխատանքային որակներից:

Ի՞նչ է կուսակցական ժողովրդավարությունը (1) • Կուսակցության ներքին գործերին բոլոր անդամների մասնակցության աջակցություն, • Անդամների՝ իրենց կարծիքն ազատ արտահայտելու հնարավորություն, • Կուսակցական գործերին առանձին խմբերի (կանանց, երիտասարդների, մասնագիտական և այլն) մասնակցության հանարավորություն,

Ի՞նչ է կուսակցական ժողովրդավարությունը (2) • Այլակարծության նկատմամբ հանդուրժողականություն, քանի դեռ այդ այլընտրանքային կարծիքները դուրս չեն եկել կուսակցության քաղաքական ծրագրի շրջանակներից, • Անդամակցության և որոշումների ընդունման կանոնների և կանոնակարգերի պահպանում, • Կուսակցության «շարքային» անդամների նկատմամբ ղեկավարության հարգանքի ապահովում:

Ի՞նչ է կուսակցական ինքնությունը • Սահմանում – դա անհատի սոցիալքաղաքական ինքնության ձևերից մեկն է, որն արտահայտվում է կոնկրետ քաղաքական կազմակերպության, դրա ծրագրային նպատակների, ֆորմալ և ոչ ֆորմալ նորմերի նկատմամբ զգացմունքային վերաբերմունքով՝ դրանց հետ ինքնանույնացմամբ:

Կուսակցական ինքնության ձևավորման հիմնական քայլերը • Համակիրների ներգրավում կուսակցական միջոցառումներում՝ կամավորության սկզբունքով, • Անդամակցության կանոնակարգված և «ծիսականացված» ընթացակարգ • Ներգրավում ակտիվ փոխազդեցության մեջ • Ուսուցում • Մոտիվացում՝ կադրային հստակ քաղաքականության միջոցով

Ինքնության ձևավորման խնդիրները • Անձը սկզբունքային անհամաձայնություն ունի կուսակցության ղեկավարության և գաղափարական սկզբունքների հետ, • Անձը լոյալ է այլ քաղաքական ուժերի նկատմամբ, • Անձը հրաժարվում է աշխատել կուսակցական կառույցում:

Գարեգին Նժդեհ • Կուսակցամոլը - դա թշնամին է իր ժողովրդի, բարեկամը՝ իր ժողովրդի թշնամիների: • Թշնամանալ հարազատ եղբօր դէմ հէնց այն պատճառով, որ նա իր կուսակցութեան փարախէն չէ, կը նշանակէ տկարացնել արտաքին թշնամու դէմ ուղղուած մեր հարուածի թափը: • Իր խորքի մէջ մոլար է ամէն վարդապետութիւն, կրօնական թէ ընկերային, որը մտաւոր կուրութիւն է պահանջում իր դաւանողներից:

Որո՞նք են կուսակցության ոլորտային ռազմավարությունները • • • • • • • • • Կուսակցության զարգացման Ներկուսակցական հաղորդակցության Անդամակցության Գաղափարների հանրայնացման Ռեսուրսների մեծացման Ընտրություններին նախապատրաստման Թեկնածուների որոշման Ընտրարշավի անցկացման Ընտրությունների մշտադիտարկման

Մաս Դ- Կուսակցական գործունեության արդյունավետության ցուցիչները

Կազմակերպական (ներքին) ցուցիչներ (1) 1. 2. 3. 4. 5. 6. Լիարժեք ձևավորված և գործառնող կազմակերպական կառուցվածքի առկայություն Քաղաքացիներին առավել մոտ գտնվող (ցածր օղակի) արդյունավետ գործառնող կազմակերպական միավորների առկայություն Կառուցվածքային միավորների միջև ինֆորմացիայի փոխանակման աշխատող համակարգի առկայություն Աշխատանքի և պատասխանատվության հստակ բաժանում Կարգապահական և խրախուսման (մոտիվացիայի) միջոցների հստակ աշխատող համակարգ Տարբեր մակարդակի ու պատասխանատվության ոլորտների փորձառու մենեջերների առկայություն

Կազմակերպական (ներքին) ցուցիչներ (2) 7. Կուսակցական ինքնության և դրա ձևավորման կանոնակարգված մեխանիզմի (փորձաշրջան, կուսակցական «դպրոց» և այլն) առկայություն 8. Կուսակցական առաջնորդների և ակտիվիստների պատրաստման կանոնավոր աշխատող մեխանիզմի առկայություն, կադրային հստակ քաղաքականություն 9. Մշտական հիմքունքներով աշխատող վերլուծական թիմի առկայություն (խնդիրների որոշում, ինքնագնահատում, առաջարկների ներկայացում, մշտադիտարկում) 10. Կազմակերպության զարգացման ռազմավարական (երկարաժամկետ) ծրագրի և դրա իրականացման գնահատման ցուցիչների համակարգի առկայություն 11. Կազմակերպական կառուցվածքի գործառնության համար բավարար ֆինանսական միջոցների առկայություն

Գործառնական (արտաքին) ցուցիչներ (1) 1. 2. 3. 4. 5. 6. Քաղաքական ծրագրի (պլատֆորմի) առկայություն, որով ձեր կուսակցությունը հստակ տարբերում է մրցակցիներից Նախընտրական իրատեսական ծրագրերի առկայություն Ընտրազանգվածի հստակ թիրախավորում և թիրախավորված աշխատանք մասնագետների միջոցով Հասարակության հնարավորինս շատ սոցիալական ու այլ խմբերին գրավելու կարողություն Կուսակցության և պաշտոնյաների (ներառյալ՝ պատգամավորների) մշտական կապ իրենց ընտրազանգվածի հետ Անդամակցության բաց համակարգ և աշխատանք համակիրների հետ

Գործառնական (արտաքին) ցուցիչներ (2) 7. Արտաքին (հանրային) կապերի փորձառու թիմ (քաղաքացիներ, կազմակերպություններ, գործընկերներ, ԶԼՄ-ներ) 8. Քաղաքական կարճաժամկետ և երկարաժամկետ կոալիցիաներ ձևավորելու, այլ կուսակցությունների հետ մրցակցային-ոչ հակամարտային հարաբերություններ կառուցելու կարողություն 9. Ընտրարշավների և այլ ակցիաների, միջոցառումների կազմակերպման կարողություն 10. Կուսակցության մասին հանրային արձագանքների, արտաքին քաղաքական միջավայրի վերլուծության, մշտադիտարկման համար պատասխանատու փորձառու թիմի առկայություն 11. Կուսակցության արտաքին գործառնության ֆինանսավորման համար բավարար միջոցների առկայություն

ՈՒԹՀՎ (ինքնագնահատում) Ուժեղ կողմեր Թույլ կողմեր Հնարավորություններ Վտանգներ

Հիմնախնդրի գնահատում և լուծման տեսլական Հիմնախնդիր Առկա վիճակ Լուծում Անհրաժեշտ ռեսուրս Ժամկետ

ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Add a comment

Related presentations

Related pages

Modern Political Party Management - from International ...

Modern Political Party Management - What Can Be Learned from International Practices? Catrina Schläger and Judith Christ (Eds.)
Read more

CRM for political party manage Election campaign ...

CRM for Political Party; Event Management System; Membership Management solution; Wellness CRM - Redifine SPA and Salon Management; Careers; Blogs. Tech ...
Read more

PACS and Political Party Management Solution

Patriot is an online non-profit and political management tool for collecting donations, managing events, volunteers, surveys, membership, bulk email ...
Read more

Political Parties - Konrad-Adenauer-Stiftung

Modern Political Party Management 26 2.1. Organisation and membership 27 ... researchers on political parties, defined a party as: “any political group
Read more

Political Party Management | Sai Care Management Private ...

Polities, require ideas and values that set the Goals and Standards. Of political organization. India being a democratic country has a large number of ...
Read more

The management of a dominant political party system with ...

Gerhard Toetemeyer: The Management of a Dominant Political Party System - Namibia 2 1. Cohesion and constructive functioning of the dominant party in society.
Read more

MyPoliticalManager - Political Campaign Management Software

MyPoliticalManager features the most comprehensive set of Political Campaign Management Software and Political Campaign Plan Tools on the web. Over 14 ...
Read more

Political Parties | NDI

Political parties are an essential ... As a political party ... Political parties need clear internal management and communication structures that ...
Read more

Home - Website of politicalpartydb!

Political Party Database Working Group. Home; Our Team; Overview; Working Papers; Team Member Pages; Party Statutes Archive; Links; In the News; Contacts ...
Read more