New microsoft power point presentation (2)

0 %
100 %
Information about New microsoft power point presentation (2)

Published on February 27, 2014

Author: Dprocpartez

Source: slideshare.net

Անապատներ

ԱՆԱՊԱՏՆԵՐԸ ԵՐԿՐԻ ՇՈԳ ՈՒ ԾԱՅՐԱՀԵՂ ՉՈՐԱՅԻՆ ՇՐՋԱՆՆԵՐՆ ԵՆ: ԲԱՑ ՄԱԿԵՐևՈՒՅԹԻՑ ՋՐԻ ԳՈԼՈՐՇԻԱՑՈՒՄՆ ԱՅՍՏԵՂ 7–30 ԱՆԳԱՄ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈՒՄՆԵՐԻ ՔԱՆԱԿԸ: ԵՐԿՐԱԳՆԴԻ ԱՆԱՊԱՏՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆԸ 15–20 ՄԼՆ ԿՄ2 Է:

ԱՎԱԶԱՅԻՆ ՄԵԾ ԱՆԱՊԱՏԸ, ՀԱՐԱՎԱՅԻՆ ԱՄԵՐԻԿԱՅՈՒՄ՝ ԱՏԱԿԱՄԱՆ: ՀՀ-ՈՒՄ ԱՆԱՊԱՏԱԿԻՍԱԱՆԱՊԱՏԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԸ ՓՈՔՐ Է` ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ և ՄԵՐՁԱԿԱ ՇՐՋԱՆՆԵՐԻ ՍԱՐԱԼԱՆՋԵՐԻՆ, ՈՒ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ Է ՇՈՒՐՋ 300 ԿՄ2: ՀԱՄԵՄԱՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԱՍԵՆՔ, ՈՐ ՍԻՐԻԱԿԱՆ ԱՆԱՊԱՏԻ ՏԱՐԱԾՔԸ 1 ՄԼՆ ԿՄ2 Է:

ԱՆԱՊԱՏՆԵՐԻ ԿԼԻՄԱՆ ՉՈՐ ՑԱՄԱՔԱՅԻՆ Է՝ ՕՐԱԿԱՆ և ՏԱՐԵԿԱՆ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆՆԵՐԻ ՄԵԾ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐՈՎ: ԱՆԱՄՊ ԵՐԿՆՔՈՒՄ ՇՈՂՈՒՄ Է ԿԻԶԻՉ ԱՐևԸ: ԱՄՌԱՆԸ ՇՈԳԸ ՀԱՍՆՈՒՄ Է 50–58ՕC-Ի: ՏԱՐԵԿԱՆ ԹԱՓՎՈՒՄ ԵՆ 100–200 ՄՄ ՏԵՂՈՒՄՆԵՐ:

Անապատների կլիման չոր ցամաքային է՝ օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով: Անամպ երկնքում շողում է կիզիչ արևը: Ամռանը շոգը հասնում է 50–58օCի: Տարեկան թափվում են 100–200 մմ տեղումներ:

Անապատների կլիման չոր ցամաքային է՝ օրական և տարեկան ջերմաստիճանների մեծ տատանումներով: Անամպ երկնքում շողում է կիզիչ արևը: Ամռանը շոգը հասնում է 50–58օCի: Տարեկան թափվում են 100–200 մմ տեղումներ:

Բույսերից շատերը զուրկ են տերևներից, կամ դրանց փոխարինում են փշերը: Օրինակ՝ տերևների փոխարեն սաքսաուլն ունի հյութալի, մուգ կանաչ ճյուղիկներ. չէ՞ որ որքան փոքր են տերևները, այնքան քիչ է գոլորշանում թանկարժեք խոնավությունը: Անապատային շատ բույսեր (էֆեմերներ) ապրում են միայն տարվա հով եղանակներին՝ վաղ գարնանը կամ ուշ աշնանը, երբ խոնավությունն ավելի շատ է: Վաղ գարնանն ավազաթմբերի ստորոտները մի քանի շաբաթ վերածվում են ծաղկուն մարգագետինների:

Անապատային վառ կարմիր կակաչները կարճլիկ բոշխի կանաչ համապատկերի վրա բազմագույն գորգ են հիշեցնում: Շուտով բույսերը կծաղկեն և սերմեր կտան, մինչև արեգակն անգթորեն կայրի այդ կանաչ ծածկույթը: Արեգակի կիզիչ ճառագայթներից տարբեր կերպ են պաշտպանվում անապատի կենդանիները: Նրանցից շատերը գիշերային կյանք են վարում: Ցերեկը թաքնվում են խոր, զով բներում: Ցերեկային կենդանիներն աշխուժանում են միայն վաղ առավոտյան, քանի դեռ ավազը չի շիկացել: Անապատային կրիան կարող է առանց կերի մնալ շատ երկար ժամանակ, որոշ սողուններ բոլորովին ջուր չեն խմում և բավարարվում են միայն սննդի մեջ պարունակվող ջրի քանակով. կուլանը ջուր փնտրելու և ծարավը հագեցնելու համար 1 ժամում կարող է անցնել մինչև 60 կմ ճանապարհ: Սաքսաուլի մացառուտներում թռչունների անդադրում ճռվողյունն է: Գարնանը հյուսիս չվելիս անապատում շատ թռչուններ են կանգ առնում, իսկ սերինոսները, անտառային սոխակները, շահրիկ փնթփնթաններն այստեղ նույնիսկ ձագեր են հանում:

Կեսօրին մոտ անապատն ասես մեռնում է, բայց իրիկնամուտին կյանքն անապատում վերակենդանանում է. մայրամուտից հետո հսկայական ցատկերով ստվերների պես սլանում են ճագարամկները, ավազի վրայով սողում են սևամարմին բզեզները, այս ու այն կողմ են վազում գեկոն մողեսները: Անապատների բուսազուրկ տարածքներում քամին, տեղաշարժելով ավազը, հաճախ առաջացնում է ավազաթմբեր՝ բարխաններ և դյուներ: Բարխանները մինչև 20–30 մ բարձրության բլուրներ են, որոնց հողմահայաց լանջերը մեղմաթեք են, իսկ հողմատակը՝ զառիթափ, և ունեն կիսալուսնի աղեղի տեսք: Դյուները բարխաններից տարբերվում են ձևով. դրանք ձվաձև են: Շարժվող ավազները հաճախ մեծ վնաս են պատճառում՝ ծածկելով ցանքատարածություններ, այգիներ, ճանապարհներ: Ըստ լանդշաֆտային առանձնահատկությունների՝ անապատները լինում են քարային, կավային, ավազային, աղուտային և այլ տիպերի:

Կավային և քարային անապատներում կյանքն ավելի աղքատ է: Պինդ, քարացած մակերևույթին աճում են օշինդրի և օշանի ցանցառ թփեր: Քիչ կրծողներ են ընդունակ քարային բնահողում իրենց համար թաքստոց փորելու: Արևակեզ բլրակներ, անծայրածիր ավազուտներ, ոչ մի ստվեր, ոչ մի բույս՝ բացի տեղ-տեղ երևացող չորացած գորշ խոտերից: Քարավանն անցնում է անապատով, և հանկարծ աշխուժանում են հոգնած, գլխիկոր մարդիկ... Հեռվում երևացին ծառերի կանաչ կատարները. «Օազիս»,- արտաբերում են մարդկանց չորացած շուրթերը: Ճամփորդները միշտ զարմանում են՝ տեսնելով անապատում հայտնվող այդ կանաչ հովիտները, որտեղ եռում է կյանքը: Շռայլ արևի տակ, արհեստական ոռոգման պայմաններում, կանաչին են տալիս բամբակենու դաշտերը, հյութով են լցվում մրգերը, սեխն ու ձմերուկը: Հողի ծարավը հագեցնելու համար մարդիկ այստեղ վաղուց արհեստական ոռոգում են կիրառում՝ ջրանցքներ են անցկացնում, ջրամբարներ կառուցում: Տարեցտարի ավազներից խլված ավելի շատ հողեր են ծառայում մարդկանց:

Անապատներում հողագործությունը հնարավոր է միայն օազիսներում: Այդ պատճառով տեղի բնակչությունը գլխավորապես զբաղվում է անասնապահությամբ և վարում քոչվոր կյանք, բազմացնում այծեր, ուղտեր, ոչխարներ: Բուսականության աղքատության պատճառով քոչվորներն անասուններին կերակրելու համար իրենց հոտերը տեղից տեղ են քշում: Քոչվորների համար ուղտերն անփոխարինելի կենդանիներ են: Նրանք կարող են ջուր չխմել 3–4 օր: Տեղի բնակիչները ուղտերով բեռներ են տեղափոխում, նրանց մորթին օգտագործում են հագուստ, ոտնաման պատրաստելու համար, կաթը՝ սննդի մեջ: Քոչվորներն ապրում են վրաններում: Երկրագնդի ամենաընդարձակ անապատը Սահարան է (7 մլն կմ2): Այն զբաղեցնում է Աֆրիկա մայրցամաքի 1/4-ը՝ արևմուտքից արևելք ձգվելով 5700 կմ, հյուսիսից հարավ՝ 2000 կմ: Ամսական միջին ջերմաստիճանը +30-40օC է, իսկ առավելագույնը՝ +58օC (ստվերում), որը երկրագնդի վրա դիտված ամենաբարձր ջերմաստիճանն է: Ավազի մակերեսն արևի տակ տաքանում է մինչև 80օC: Տարածքի 70%-ը զբաղեցնում են ավազային, մնացածը՝ քարային, կավային անապատները:

ԱՄՆ-ի հարավում է գտնվում երկրագնդի ամենազարմանահրաշ անապատը: Յուրահատուկ են այդ անապատի թե՜ գույնը և թե՜ նյութը, որից այն կազմված է: Հենց յուրահատուկ գույնի համար էլ այն կոչվում է Սպիտակ ավազների անապատ (Ուայթ Սենդզ Դեզըրթ): Երկրագնդի վրա ոչ մի ուրիշ տեղ, բացի սառցապատ Անտարկտիդայից, հնարավոր չէ հանդիպել 700 կմ2 համատարած սպիտակ շողշողացող տարածքի (ավազահատիկները փայլում են արևից): Եվ միայն շոգն ու տապն է ստիպում հասկանալ, որ այս տեղանքը Հարավային բևեռում չէ: Այս անապատի ավազը կազմված է ոչ թե քվարցի հատիկներից, այլ գիպսի բյուրեղիկներից:

Երկրագնդի ամենամեծ անապատը Սահարան է Աֆրիկայում, որը մայրցամաքի արևմուտքից արևելք ձգվում է 5700 կմ, հյուսիսից հարավ՝ 2000 կմ և զբաղեցնում 7 մլն կմ2 տարածք:

Ավստրալիայի Արևմտյան սարավանդի անապատներից մեկը, Ֆիցրոյ գետի հովտի և Հարավային արևադարձի միջև։ Տարածությունը 360 հզ. կմ² է, միջին բարձր, հարավում՝ 700 - 500 մ է, հյուսիսում՝ 300 մ է։ Գերակշռող կավաաղուտային հարթավայրերը բաժանված են 10 - 12 մ բարձրության ավազաթմբերով։ Ավստրալիայի ամենաշոգ վայրերից է, ամռան (դեկտեմբեր– փետրվար) միջին ջերմաստիճանը 35°C է, ձմռանը՝ 20°C–ից 15°C։ Տեղումները (200-450 մմ) անկանոն են, երաշտները՝ հաճախակի, գոլորշիացումը՝ չափազանց մեծ։ Արմատական ապարների մերկացման վայրերում կան բնական ջրավազաններ և աղբյուրներ։ Մեծ լիճը Մակկոյնէ։ Հիմնականում տիրապետում են ճմային հացազզիները։ Ավազները ամրացված են սպինիֆիքսով, տեղ տեղ աճում են ակացիաներ, ցածրահասակ էվկալիպտներ։ Թույլ է ուսումնասիրված, չունի մշտական բնակչություն։

Add a comment

Related presentations

Related pages

New Microsoft PowerPoint Presentation (2).pptx - scribd.com

New Microsoft PowerPoint Presentation (2).pptx. New Microsoft PowerPoint Presentation (2).pptx. New Microsoft PowerPoint Presentation (2).pptx. srawanti.pptx.
Read more

Download PowerPoint Slide Presentation Software, PPT

Microsoft PowerPoint. ... With PowerPoint for iPad®, get the power of productivity ... A tablet showing the Morph feature within a PowerPoint presentation ...
Read more

New Microsoft Office PowerPoint Presentation (2).pptx

New Microsoft Office PowerPoint Presentation (2) ... New Microsoft Office PowerPoint Presentation (2) ... Currency Power.
Read more

New Microsoft Office PowerPoint Presentation (2)

New Microsoft Office PowerPoint Presentation (2) Hello, Guest | Upload ... Slide 2. Type of Image Masking Slide 3. Benefits of ...
Read more

Microsoft PowerPoint Online - Work together on PowerPoint ...

Collaborate for free with an online version of Microsoft PowerPoint. Save presentations in OneDrive. Share them with others and work together at the same time.
Read more

PowerPoint 2016 - Professionelle Präsentationen erstellen ...

Microsoft PowerPoint 2016 ist die neueste Version von PowerPoint. Zu den älteren Versionen gehören PowerPoint 2013, PowerPoint 2010 und PowerPoint 2007.
Read more

New Microsoft Power Point Presentation (2) - pt.scribd.com

New Microsoft Power Point Presentation (2) - Download as Powerpoint Presentation (.ppt), PDF File (.pdf), Text File (.txt) or view presentation slides online.
Read more

PowerPoint 2013 - Download - CHIP

und 2 weiteren Systemen. Windows 10; Windows 8; Windows 7; Sprache: ... Darüber hinaus verfügt Microsoft Powerpoint 2013 durch zahlreiche optische ...
Read more

Download PowerPoint Viewer 2007 from Official Microsoft ...

... 2.4 MB. Close. Download Summary: KB MB GB. You have not ... point to Settings, ... select Microsoft Office PowerPoint Viewer 2007, ...
Read more