New презентация microsoft power point

50 %
50 %
Information about New презентация microsoft power point

Published on March 16, 2014

Author: anipoghosyann

Source: slideshare.net

Սովորել է Կարսի հայկական, ապա՝ ռուսական ռեալիստական դպրոցներում (1908-12), Մոսկվայի Շանյավսկու անվ. ժող. համալսարանում (1916-1917), 1922-ին, իբրև ունկնդիր, ընդունվել է Մոսկվայի Վ. Բրյուսովի ղեկավարած բարձրագույն գրական- գեղարվեստական ինստիտուտը, սակայն ուսումը կիսատ է թողել:

1924թ-ի նոյեմբերի 20-ից մինչև 1925-ի հուլիսը եղել է արտասահմանում:

1926-28-ին աշխատել է «Խորհրդային Հայաստան» թերթի, «Նորք» ամսագրի խմբագրություններում, 1928-35-ին՝ Հայպետհրատում:

1912-17-ին հետևել է սիմվոլիզմի գրական ուղղությանը («Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Հրո երկիր», 1913-16, «Տեսիլաժամեր», 1915, «Ծիածան», 1917, բանաստեղծությունների շարքեր):

Իրական աշխարհից դուրս ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑն այդ տարիներին որոնել է երազային մի եզերք, որտեղ հնարավոր կլիներ իրականացնել ցնորքն ու ցանկությունները:

Այդ տարիներին նա հայտնաբերել է միակ ու անփոխարինելի սրբությունը՝ հայրենիքը, որն իր աչքի առաջ ծվատվում էր Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) տարիներին և վերածվում դանթեական դժոխքի («Կապուտաչյա հայրենիք», 1915, «Դանթեական առասպել», 1916, «Վահագն», 1916, «Ազգային երազ», 1917):

1918-21-ին և 1922-24-ին ստեղծած բանաստեղծությունների շարքերը, պոեմներն ու բալլադներն առանձնանում են հեղափոխական ռոմանտիզմով ու «ձախ» տրամադրություններով («Սոմա», 1918, «Ամբոխները խելագարված », 1919, «Ողջակիզվող կրակ», 1918-20, «Նայիրի երկրից», 1920, «Ոթմանս անսեր», 1920, «Չարենց-Նամե», 1922):

Նրա ստեղծագործության մեջ առանձնակի հնչողություն ունի հայրենասիրական թեման («Տաղարան», 1920-21, «Մահվան տեսիլ», 1920):

1925-32-ի ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի պոեզիան խորհրդանշվում է «ձախ» տրամադրությունների հաղթահարմամբ ու հոգեբանական ռեալիզմի սկզբունքների հաստատմամբ («Պոեմ հերոսական», 1925, «Խմբապետ Շավարշ», 1929, «Լիրիքական անտրակտ», 1927-30, «Էպիքական լուսաբաց», 1930):

1934-ին լույս է տեսել ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի «Գիրք ճանապարհի» ժողովածուն, որտեղ զետեղված են «Պատմության քառուղիներով», «Դեպի լյառը Մասիս», «Նորք» պոեմները, որոնցում նա փիլիսոփայական խորհրդածության է վերածել իր ժողովրդի պատմական ճակատագիրը:

1935-37-ը ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի ստեղծագործական գործունեության ամենաբարդ շրջանն է, որը բնութագրվում է անձնական, հանրային, պատմական ու քաղաքական կյանքի ճիշտ ու վավերական պատկերումով:

Այդ տարիներին նա գրել է «Կոմիտասի հիշատակին», «Նավզիկե», «Իմ լերան աղոթքը», «Մի ամայի վայրում, չգիտեմ որտեղ» պոեմները, «Հերոսի հարսանիքը» չափածո թատերգությունը, «Դոֆին նայիրյան» սոնետների շարքը, բազմաթիվ բանաստեղծություններ ու էպիգրամներ:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի պոեզիան առանձնանում է գրակամ ժանրերի, տաղաչափական ձևերի, լեզվաոճական տարրերի ու պատկերավորման միջոցների բազմազանությամբ:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑը կատարել է նաև թարգմանություններ:

1937-ին անհիմն բռնադատվել է, հետագայում արդարացվել:

ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի անունով են կոչվել Չարենցավան քաղաքը, Երևանում՝ Գրականության և արվեստի թանգարանը, ՀՀ տարբեր վայրերում՝ դպրոցներ, փողոցներ, գրադարաններ:

Երևանում գործում է ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի տուն- թանգարանը, Օղակաձև զբոսայգում կանգնեցված է նրա հուշարձանը (1987, քանդ.՝ Ն. Նիկոդոսյան):

Հայաստանի գրողների միությունը սահմանել է ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑի անվան մրցանակ:

Add a comment

Related presentations

Related pages

Microsoft PowerPoint Online - Work together on PowerPoint ...

Collaborate for free with an online version of Microsoft PowerPoint. Save presentations in OneDrive. Share them with others and work together at the same time.
Read more

Начало презентации Microsoft Office ...

... Microsoft Office PowerPoint 2003 ... Microsoft Office PowerPoint 2003 new ... презентация Microsoft ...
Read more

Download PowerPoint Viewer 2007 from Official Microsoft ...

Microsoft Office PowerPoint Viewer 2007 lets you view full-featured ... What’s New in ... The following Microsoft PowerPoint features are not ...
Read more

New презентация microsoft power point - Documents

New презентация microsoft power point 1. Երև ... New презентация microsoft power point 1. Ե ...
Read more

Microsoft PowerPoint Office Blog

... a Microsoft Garage ... Introducing PowerPoint Designer and Morph, new intelligent tools that automate the creation of slides and presentations ...
Read more

New Презентация Microsoft PowerPoint

ENVIRONMENTAL PROBLEMS Environmental problems have became execeptionally acute all over the world. For a long time too little attention was paid ...
Read more

Презентация Microsoft PowerPoint - YouTube

Презентация Microsoft PowerPoint ... Microsoft Tech Talks 122,526 views. ... Try something new! Loading...
Read more