advertisement

Hovhannes

100 %
0 %
advertisement
Information about Hovhannes

Published on March 5, 2014

Author: TatevMelkonyan

Source: slideshare.net

advertisement

Հովհաննես Թումանյան բանաստեղծություններ

Կանաչ ախպեր Է՜յ կանանչ ախպեր, Է՜յ ճանանչ ախպեր, Արի՜, քեզ հետ բե՛ր Արևի շողեր.

Բեր անուշահոտ Ծիլ, ծաղիկ ու խոտ, Կարկաչուն վըտակ, Երկինք կապուտակ, Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր, Գառների մայուն, Խաղ, ուրախություն․ Է՜յ կանանչ ախպեր, Է՜յ ճանանչ ախպեր։

Թռչունի մտածմունքը Ես ապրում էի մի փոքրիկ տան մեջ Առատ ու անփույթ, Աշխարհքն ինձ համար կըլոր էր անվերջ, Կեղևը կապույտ։

Նըրանից հետո աչքըս բաց արի Մի փոքրիկ բընում, Տեսա՝ աշխարհքը հարդից է շինած, Ու մայրս է շինում:

Մի օր էլ, բընից գըլուխս հանած, Նայում եմ դես–դեն, Տեսնեմ՝ աշխարհքը տերևից շինած՝ Մեր բունը վըրեն։

• • • • Հիմի թըռչում եմ հեռո՜ւ, շատ հեռո՜ւ, Ամեն տեղ գընում, Բայց թե աշխարհքը ինչի՞ց է շինած– Էլ չեմ հասկանում։

Գրիչ Ի՞նչ կըլինի, ասա, գրիչ, Ինձ էլ սիրես գոնե մի քիչ: Ինչո՞ւ իմ մեծ քրոջ ձեռքին Գրում ես միշտ վարժ ու կարգին. Իսկ իմ ձեռքին խազմըզում ես Սև ագռավի ճանկերի պես:

Ես քեզ վատ բան ի՞նչ եմ արել: Եկ, խնդրում եմ՝ ինձ համար էլ Գրի էնպես արագ-արագ, Էնպես ուղիղ, սիրուն, բարակ: Գրիչը լուռ լըսում, լըսում, Ճըռճըռում է ու խազմըզում, Բայց այս անգամ արդեն, կարծես, Փոքրիկ ծըտի ճանկերի պես:

Մարտ Ա՛խ, է՛սպես էլ գիժ ամիս. Մարդու հանգիստ չի տալիս: Ղսօր ուրախ օր կանի, Վաղը անձրև ու քամի.

Առավոտը պայծառ օդ, Կեսօրը մութ ու ամպոտ: Մին հագնում է սպիտակ, Մին կանաչին է տալիս. Մի օր ցուրտ է, մի օր տաք, Մին խնդում է, մին լալիս… Ա՛խ, է՛սպես էլ գիժ ամիս:

Ծաղիկներ — Ո՞ւր գնացին ծաղիկները: — Սո՛ւս, քնած են հողի տակ, Տաք ծածկըված ողջ ձմեռը Ձյուն-ծածկոցով սպիտակ:

Կըգա գարնան արևն էլ ետ Իր շողերով կենդանի, Ձմրան սաստիկ ցրտերի հետ Ձյան-ծածկոցը կըտանի: «Ելե՜ք, կասի, իմ մանուկնե՛ր». Ու հենց նրանք իմանան, Դուրս կըհանեն գլխիկները, Աչիկները կըբանան:

Էս էն է Էս էն տունն է, որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն ցորենն է, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

• Էս էն մուկն է, որ կերել է էն ցորենը, • որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն կատուն է, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն շունն է, որ գըզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն կովն է՝ կեռ պոզավոր, որ հարու է տվել էն շանը, որ գըզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն աղջիկն է, որ կթել է էն կովը, որ հարու է տվել էն շանը, որ գըզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն տղան է, որ ուզել է էն աղջկանը, որ կթել է էն կովը, որ հարու է տվել էն շանը, որ գզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն տերտերն է, որ պսակել է էն տղին, որ ուզել է էն աղջկանը, որ կթել է էն կովը, որ հարու է տվել էն շանը, որ գզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Էս էն աքլորն է, որ զարթեցրել է էն տերտերին, որ պսակել է էն տղին, որ ուզել է էն աղջկանը, որ կթել է էն կովը, որ հարու է տվել էն շանը, որ գզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Էս էլ էն վարպետ Օհանը, որ մորթել է էն աքլորին, որ զարթեցրել է էն տերտերին, որ պսակել է էն տղին, որ ուզել է էն աղջկանը, որ կթել է էն կովը, որ հարու է տվել էն շանը, որ գզել է էն կատվին, որ բռնել է էն մկանը, որ կերել է էն ցորենը, որ պահած է էն տանը, որ շինել է վարպետ Օհանը։

Add a comment

Related pages

The ALAN HOVHANESS Website

The internet's main site about American composer Alan Hovhaness. Includes biography, interviews, photos, recordings, news and discussion of works.
Read more

Der aktuelle Fahrzeugbestand von Hovhannes in Karlshuld

Hier finden Sie den aktuellen Fahrzeugbestand von Hovhannes in Karlshuld. Jetzt Inserate online ansehen bei AutoScout24.
Read more

Hovhannes Baghramjan – Wikipedia

Hovhannes Baghramjan (armenisch Հովհաննես Բաղրամյան, in wissenschaftlicher Transliteration Hovhannes Bałramyan; * 20. November jul.
Read more

Hovhannes in Karlshuld - haendler.autoscout24.de

Hovhannes: Augsburger Straße 5 in 86668 Karlshuld Autohändler auf AutoScout24
Read more

Howhannes Schiras – Wikipedia

Howhannes Schiras (armenisch Հովհաննես Շիրազ Hovhannes Širaz; eigentlich: Howhannes Onig Garabedian; * 27. April 1915 in Alexandrapol ...
Read more

Hovhannes Sahakyan - Software Engineer - BMW | XING

XING ist Deutschlands größtes berufliches Netzwerk: Mit XING finden Sie Ihren Traumjob, knüpfen wertvolle Kontakte, tauschen Wissen aus – und haben ...
Read more

Hovhannes

Hovhannes Gokoyan
Read more

Hovhannes Shiraz - de-de.facebook.com

Hovhannes Shiraz. 2388 „Gefällt mir“-Angaben · 3 Personen sprechen darüber. Հովհաննես Շիրազ
Read more

Hovannes Tumanian | Fundstellen im Internet | cyclopaedia.net

Der Begriff Hovannes Tumanian ist im englisch-sprachigen Wikipedia aufgeführt. Dort heißt es dazu: Hovhannes Tumanyan (Armenian: Հովհաննես ...
Read more

Hovhannes Mokatsian | haba quartett

Hovhannes Mokatsian kam 1971 in Eriwan/Armenien in einer Musikerfamilie zur Welt. Im Alter von sieben Jahren erhielt er seinen ersten Violinunterricht an ...
Read more