gunavorum

40 %
60 %
Information about gunavorum

Published on March 4, 2014

Author: dzoryan

Source: slideshare.net

Օրգանիզմների հարմարվածությունը արտաքին միջավայրի պայմաններին Նախազգուշացնող գունավորում

 Կենդանիների որոշ տեսակներ ձեռք են բերել նախազգուշացնող գունավորում հարմարվելով արտաքին միջավայրի պայմաններին: Վառ գունավորումը նախազգուշացնող ազդանշան է թշնամիների համար:

 Այդպիսի գունավորմ ունեն թունավոր, խայթող երկկենցաղները, միջատները և որոշ սողուններ: Օրինակ՝ անապատում ապրող ականջավոր, կլորագլուխ մողեսը վտանգի դեպքում բացում է իր բերանի կողքը գտնվող մաշկային ծալքերը որոնք ներսից վառ կարմրագույն են, վախեցնող դիրք է ընդունում և այդ ճանապարհով վախեցնում թշնամուն:

 Որոշ կենդանիներ նաև իրենք գունավորմամբ և մարմնի ձևով արտաքին միջավայրից ելնելով նմանվում են առարկաների՝ քարի, ծառի կեղևի և այլն: Օրինակ կան թիթեռներ, որոնք գունավորմամբ նման են ծառի կեղևին և ծառերի վրա դառնում են աննկատելի:

Թիթեռների նախազգուշացնող գունավորումը  Ցերեկային թիթեռների մեծ մասը վառ գունավորված է խիստ խայտաբղետ նախշերով, գիշերային թիթեռները գունավորված են համեստ գույներով, նույնիսկ կարող են աննկատ դառնալ շրջակա միջավայրում: Օրինակ՝ թևերը տանիքաձև ծալած՝ ծառի կեղևին նստած բվիկ-ժապավենաթիթեռին ոչ ոք չի նկատում, ասես անտեսանելի գլխարկ ունի:

 Իսկ անհամաչափ նախշերով գորշ թևերն ասես միաձուլվել են ծառի կեղևի մակերևույթին: Թիթեռների թևերի գունեղ, խայտաբղետ նախշերը հաճախ ծառայում են որպես նախազգուշացում՝ «Ինձ մի՜ կեր»:

 Եվ նման թիթեռներն իրոք էլ ուտելու համար պիտանի չեն: Սակայն պատահում է նաև, որ թռչունների համար պիտանի թիթեռը նույնպիսի «հանդերձներ» է կրում, ինչպես նրա «դառնահամ» ցեղակիցը, որի նախազգուշացնող ծանոթ նախշը նկատելով` թռչունները հեռանում են նրանից:

Ծառագորտեր  Վառ գունավորված այս գորտերը համարվում են երկրագնդի ամենաթունավոր կենդանիները: Նրանց գունավորումը ծառայում է գիշատիչներին նախազգուշացնելու համար: Որոշ տեսակների թույնը այնքան վտանգավոր է, որ նույնիսկ գորտին դիպչելը ունենում է մահացու ազդեցություն: Գիտնականները նախընտրում են նրանց անվանել թունավոր գորտեր, և նրանք, չնայած տարածված կարծիքին, այդքան էլ լայնորեն չեն օգտագործվում հնդկացիների կողմից նետերը թունավորելու համար:

Ապակյա գորտ  Ապակյա գորտի մարմինը ամբողջությամբ թափանցիկ է, որը թույլ է տալիս տեսնել ներքին օրգանները, նույնիսկ՝ սրտի բաբախումը: Սրա միջոցով գորտի մարմինը ձեռք է բերում շրջապատող բուսականության գունավորումը, որը գորտին դարձնում է դժվար տեսանելի:

Միջատ գետնանուշ  Այս տարօրինակ արտաքինով միջատը գլխիկի վրա ունի կեղևով գետնանուշի նման դուրս ցցված գոյացություն: Սրա նշանակությունը դեռևս մնում է անորոշ: Գիտնականները կարծում են, որ հնարավոր է դրանով միջատը նմանակում է մողեսի գլուխը և պաշտպանվում գիշատիչներից: Առանց դրա այս միջատը կլիներ հեշտ խոցելի, չնայած որ նրա թևերի հետքերը նման լինելով բուի աչքերին, գիշատիչների մոտ նույնպես կարող են առաջացնել խաբկանք:

Պոտտո  Օրվա ընթացքում, պոտտոն կանգնում է մահացած ճյուղերի գագաթներին՝ մնալով բացարձակապես անշարժ: Նրա փետրավությունը նման է իր բնակության վայրին և խառնվում է արտաքին միջավայրի գունավորման հետ: Այն գիշերային կենսակերպ վարող կենդանի է, որսում է թռչող միջատներին և նրա արձանանման վարքը օրվա ընթացքում ծառայում է որպես գիշատիչներից թաքնվելու միջոց: Այս թռչնի ճտերը նույնպես անշարժանում են, այս անգամ՝ նմանվելով սնկերի:

պատրաստեցին 9-3 դասարանի Էդիտա Հարությունյանը և Դիանա Զորյանը  Նյութը  Օգտվել ենք հետևյալ աղբյուրներից՝ gradaran.mskh.am encyclopedia.am hayeli.am/article

Add a comment

Related pages

նկարների ձևավորում Nkarneri dzevavorum ...

նկարի ձևավորում Katarum em nkarneri dizainavorum Photoshopov, nkarneri gexecik dzevavorumner, hin anguyn nkarneri gunavorum, nkari voraki ...
Read more

Photojapavenneri tvaynacum, gunavorum/оцифровка ...

Photojapavenneri tvaynacum, gunavorum ev photoshop matcheli gner ... Photo ev Vidieo nkarahanumner: Ֆոտո նկարահանում: Nkarahanum, vertalyot ...
Read more

Varsahardarman das@ntacner - Այլ - List.am

17.mazeri masnaki gunavorum (тонировка) 18.mazeri masnaki gunabacum (меж) 19.mazeri ombre gunabacum 20.mazeri mazeri gangracum (дифузор)
Read more

Jemike – Episode 12 » Armenian Videos Online and TV Series

Jemike – Episode 12. Published on January 14, 2012. ... heto vorkan el vor var gunavorum@ hetakerkir u yurorinak yerang u vorak e talis ays show-in ...
Read more

նկարների ձևավորում Nkarneri dzevavorum ...

նկարների ձևավորում Katarum em nkarneri dizainavorum Photoshopov, nkarneri gexecik dzevavorumner, hin anguyn nkarneri gunavorum, nkari ...
Read more

varsahardarman das@ndacnner | Հայտարարություն

17.mazeri masnaki gunavorum (Тонировка) 18.nerkeri hamachaputyun@ ev kirarman orenqner@ 19.nerker mixser ev nerkeri hamachaputyun@ 20.arorya ...
Read more

ELSA Սառեցված գունավորում - Ազատ ...

Խաղալ ազատ Elsa Սառեցված գունավորում, դա շատ սիրված գունավորում, Paint եւ գունավոր ...
Read more

գունավորում BAJOTERRA - Ազատ Slugterra ...

Խաղալ ազատ գունավորում Bajoterra, դա շատ սիրված Slugterra, Այժմ դուք կարող եք գունավոր ...
Read more