advertisement

բանան

50 %
50 %
advertisement
Information about բանան

Published on February 20, 2014

Author: Dprocpartez

Source: slideshare.net

advertisement

ԲԱՆԱՆԻ ՎԻՏԱՄԻՆՆԵՐԸ

Ադամաթզում (բանանում) վիտամին B6 պարունակությունը շատ ավելի է, քան այլ մրգերում: Հայտնի է, որ այս վիտամինը մարդու լավ տրամադրության պատասխանատուն է: Բանանը գրեթե 1,5 անգամ սննդարար է կարտոֆիլից, իսկ չորացրած վիճակում 5 անգամ ավելի կալորիական է, քան թարմը: Մեկ բանանը պարունակում է, մոտ 300 մգ կալիում, որն օգնում է պայքարել բարձր ճնշման դեմ եւ ամրացնում սրտամկանը:

Յուրաքանչյուր մարդուն օրական անհրաժեշտ է 3-4 գ կալիում: Լատիներեն բանանը կոչվում է Musa sapientum, որը նշանակում է իմաստուն մարդու միրգ: Ադամաթզի միջուկը պարունակում է շատ սախարոզա C, B1, B2, PP, E վիտամիններ, կարոտին, ֆերմենտներ, միկրոէլեմենտներ, հատկապես կալիում, կան օրգանական թթուներ, թաղանթանյութ, եթերային յուղեր, օսլա:

Խոհանոցում բանանը հիմնականում օգտագործում են թարմ վիճակում: Բացի այդ օգտագործվում են նաեւ գինու, գարեջրի, քացախի, մարմելադի, պաղպաղակի պատրաստման մեջ: Հետազոտությունները ցույց են տվել, որ ընդամենը երկու բանանից օրգանիզմի ստացած էներգիան բավարարում է մեկ ու կես ժամ ակտիվ աշխատանքի: Համեմատելով խնձորի հետ, այն պարունակում է չորս անգամ ավելի շատ պրոտեին, երկու անգամ շատ ածխաջրեր, երեք անգամ շատ ֆոսֆոր, հինգ անգամ շատ A վիտամին եւ երկաթ ու երկու անգամ շատ վիտամիններ ու հանքային տարրեր, քան մնացած մրգերը:

Ադամաթուզը լինում է ոչ միայն դեղին, այլ նաեւ կարմիր: Կարմիրների միջուկն ավելի նուրբ է եւ տեղափոխումն էլ` դժվար: Սեյշելյան կղզիները միակ վայրն են աշխարհում, որտեղ աճում են ոսկեգույն, կարմիր ու սեւ բանաններ:

Շատ կարեւոր է իմանալ, որ բանանի կեղեւը չի առաջացնում ոչ մի թունավորում կամ այլ բարդություններ: Բացի աֆրիկացիներից, բանանի կեղեւի հակագլիստային նշանակությունը հաստատում են նաեւ չինացիները: Այն երկրներում, որտեղ բանան է աճում, կեղեւն օգտագործվում է նաեւ որպես միջոց` միջատների կծածի դեմ: Կեղեւի ներսի մասը դնելով կծած մասի վրա` կանխում են այտուցն ու գրգռվածությունը: Իսկ Հարավային Ամերիկայում բանանի կեղեւն օգտագործում են` որպես կապտուկներն անցկացնող միջոց: Հյուսիսամերիկյան բժիշկներն էլ խորհուրդ են տալիս բանանի կեղեւն օգտագործել` որպես գորտնուկները բուժող միջոց: Դրա համար անհրաժեշտ է հասած բանանի կեղեւը կտրել 2-3սմ չափով, ներսի կողմից քսել սխտորի հյութ ու հենց այդ մասով դնել մաշկի անհրաժեշտ հատվածի վրա, կապել: Այս պրոցեդուրան պետք է կրկնել այնքան ժամանակ, մինչեւ գորտնուկի թաղանթի կոշտացած մասը կանհետանա, հետո էլ` գորտնուկը: Եվ հետո ամեն անգամ պետք է կտրել կեղեւի նոր կտոր:

Պետք է նաեւ նշել, որ կապտուկների, գորտնուկների եւ այլ դեպքերում օգնում է հասած բանանի կեղեւը, երբ հայտնվել են սեւ-սեւ բծեր: Բանանի կեղեւը շատ լավ է ոտքի կրունկի ճաքերին: Այն բուժելու նպատակով անհանգստացնող մասերի վրա դնում են կեղեւն ու ոտքին հագցնում պոլիէթիլենի տոպրակ, հետո գուլպա: Առավոտյան պետք է հանել այս ինքնատիպ կոմպրեսն ու ոտքերը ցայել ջրով: Իսկ ոտքերի ճաքից ընդհանրապես ազատվելու համար կարելի է այս կոմպրեսը կրկնել 5-6 անգամ: Բանանի կեղեւը կարող է օգնության հասնել նաեւ աչքերի ուժեղ ցավին, օրինակ` գազաէլեկտրաեռակցողներին: Բանանի կեղեւն աչքերին դնելով` կզգաք ցավի ու բորբոքված վիճակի հանգստացում: Բանանը համարվում է բարձրարժեք սնունդ աղեստամոքսային խանգարումների, աղիքաբորբի, հաստաղիքի բորբոքումների եւ այլ հիվանդություններով տառապողների համար:

Oգտակար է նաեւ բերանի խոռոչի բորբոքումների դեպքում, ինչպես նաեւ, ստամոքսային խանգարումների ժամանակ` հատկապես` երեխաների համար: Առաջարկվում է նաեւ գերլարման, լյարդի ու սրտային հիվանդությունների դեպքերում: Բանանի հյութն իսկական սպեղանի է ստամոքսի ու աղիների արյունահոսության ժամանակ: Բանանի ծառի բնից ստացված հյութն օգտագործվում է դիզենտերիայի, խոլերայի դեպքում, իսկ երբեմն էլ կարող է նաեւ ընդհանուր նյարդային լարվածությունը հանգստացնողի դեր կատարել: Բանանը հակացուցված է ստամոքսի բարձր թթվայնություն ունեցողներին:

ԲԱՆԱՆԻ ԴԻԵՏԱ

Մինչ բանանի դիետային անցնելը պետք է մանրակրկիտ պատրաստվել: Դիետային անցնելու նախորդ օրը չի կարելի ուտել աղի ուտելիք: Խուսափեք նաեւ տապակած կամ յուղոտ ուտեստներից: Քաղցրը եւս չի խրախուսվում: Ինչ վերաբերում է բուն դիետային, ապա պատրաստ եղեք, որ դիետայի ողջ ընթացքում չեք ուտելու որեւէ բան բացի բանանից:

Որպեսզի այս դիետան արդյունավետ լինի, բանան գնելիս աչալուրջ եղեք: Անկախ ամեն ինչից, խուսափեք լրիվ չհասունացած միրգ գնելուց: Բանանը պիտի հասուն ու դեղին լինի: Եթե, այնուամենայնիվ, չեք կարողացել հասուն միրգ գնել, մի հուզվեք: Փաթաթեք կանաչավուն բանանները թղթի մեջ ու դրեք մութ վայրում: Դրանք շուտ կհասունանան: Կա բանանի դիետայի երկու տարբերակ` խիստ (3 օր տեւողությամբ) և ոչ այնքան (7 օր տեւողությամբ): Բանանի 3-օրյա դաժան դիետա: Այն թույլ կանանց համար չէ: Պայմաններն իրոք դաժան են: 3 օր չպետք է ուտեք ոչինչ, բացի օրվա ընթացքում 3 բանանից եւ մեկ բաժակ ոչ յուղոտ կաթից: Այդ երեք անգամը կարող եք բաժանել, ինչպես ձեզ հարմար է: Եթե տանել չեք կարողանում կաթը, փոխարինեք այն կեֆիրով (1%-անոց): 1 բանանը լավ մանրացրեք ու խառնեք կեֆիրի հետ. հենց սա էլ կլինի ձեր մեկ անգամի համար նախատեսված սնունդը:

Բանանի 7-օրյա« խնայող դիետա. այս տարբերակը ավելի հեշտ է, բայց ոչ պակաս արդյունավետ: Օրվա ընթացքում կարող եք ուտել մոտ կես կգ բանան այն ժամանակ, երբ կցանկանաք: Ըմպել կարելի է միայն կանաչ թեյ կամ եռացրած ջուր (քանակը սահմանափակ չէ): Այս դիետայի միջոցով մեկ օրում կկորցնեք մեկ կգ քաշ: Եթե չկարողանաք դիմանալ սովին, կարող եք ուտել մեկ ճաշի գդալ ցանկացած ոչ յուղոտ շիլա կամ եփած մսի մեկ բարակ շերտ, ինչպես նաեւ, խմել մի քանի կում սուրճ: Այնուամենայնիվ, նման կերպ վարվել խորհուրդ չի տրվում: Հիշեք, դուք դիետա եք պահում և պետք է դիմանաք: Բանանի դիետան բացի նիհարեցնող ազդեցությունից ունի նաեւ մի շարք այլ առավելություններ: Այն մաքրում է օրգանիզմը աղերից ու բազմաթիվ վնասակար նյութերից: Բանանը պարունակում է E ու C վիտամիններ, որոնք լրացնում են օրգանիզմում կալցիումի, երկաթի, ֆոսֆորի քանակությունը: Բացի այդ, եթե ունեք մաշկային խնդիրներ, բանանի դիետայից հետո դրանց մասին կարող եք ուղղակի մոռանալ: Մաշկի վիճակը կբարելավիի Ձեր իսկ աչքի առաջ:

Բանանի 7-օրյա« խնայող դիետա. այս տարբերակը ավելի հեշտ է, բայց ոչ պակաս արդյունավետ: Օրվա ընթացքում կարող եք ուտել մոտ կես կգ բանան այն ժամանակ, երբ կցանկանաք: Ըմպել կարելի է միայն կանաչ թեյ կամ եռացրած ջուր (քանակը սահմանափակ չէ): Այս դիետայի միջոցով մեկ օրում կկորցնեք մեկ կգ քաշ: Եթե չկարողանաք դիմանալ սովին, կարող եք ուտել մեկ ճաշի գդալ ցանկացած ոչ յուղոտ շիլա կամ եփած մսի մեկ բարակ շերտ, ինչպես նաեւ, խմել մի քանի կում սուրճ: Այնուամենայնիվ, նման կերպ վարվել խորհուրդ չի տրվում: Հիշեք, դուք դիետա եք պահում և պետք է դիմանաք: Բանանի դիետան բացի նիհարեցնող ազդեցությունից ունի նաեւ մի շարք այլ առավելություններ: Այն մաքրում է օրգանիզմը աղերից ու բազմաթիվ վնասակար նյութերից: Բանանը պարունակում է E ու C վիտամիններ, որոնք լրացնում են օրգանիզմում կալցիումի, երկաթի, ֆոսֆորի քանակությունը: Բացի այդ, եթե ունեք մաշկային խնդիրներ, բանանի դիետայից հետո դրանց մասին կարող եք ուղղակի մոռանալ: Մաշկի վիճակը կբարելավիի Ձեր իսկ աչքի առաջ:

Add a comment

Related pages

Բանան - Վիքիպեդիա՝ ազատ ...

Բանան, ադամաթուզ, ադամաթզենու երկարավուն, կորավուն պտուղը։ Հասունը վիճակում կարող է ...
Read more

բանան - Wiktionary

Definition from Wiktionary, the free dictionary. Jump to: navigation, search. Contents
Read more

բանան – Wiktionary

Letzte Änderung dieser Seite: 2. November 2015 um 15:55; Abrufstatistik Der Text ist unter der Lizenz ''Creative-Commons''-Lizenz „Namensnennung ...
Read more

Թխվածքաբլիթ «Բանան» cookie banana - YouTube

cookie banana recipe Թխվածքաբլիթ «Բանան» печенье бананы https://www.facebook.com/utem.am Композиция ...
Read more

Ադամաթուզը (բանան) շատ օգտակար է ...

Ադամաթուզը (բանան) շատ օգտակար է առողջությանը. Մեր փողոցներում շատ հաճախ կարելի է ...
Read more

Buy.am: Հյութ «Santal» (բանան, ելակ) 0.25լ

Online shopping for top brands, electronics, computers, fashion, food, gifts, art and more
Read more

Բանան - Խոհանոց - Միկրոբլոգ ...

Բանանի հայրենիքը Հարավարևելյան և Հարավային Ասիան է: Այն առաջին անգամ մշակվել է Նոր ...
Read more

Զգույշ եղեք բանան գնելիս. ինչ են ...

Զգույշ եղեք բանան գնելիս. ինչ են նշանակում դրա վրայի պիտակները 2016-04-16 10:13:27
Read more

Զգույշ եղեք բանան գնելիս ...

Զգույշ եղեք բանան գնելիս. Արդյոք գիտե՞ք, թե ինչ են նշանակում այս պիտակները
Read more

Banana tree , Բանանի ծառ - YouTube

Banana tree, Banana tree, Botanic Garden in Washington D.C in Washington, D.C. Բանան , Բանանի ծառ , Վաշինգտոն ...
Read more