օձեր

50 %
50 %
Information about օձեր
Books

Published on March 8, 2014

Author: ElenEranosyan

Source: slideshare.net

Օձեր • Օձերը պատկանում են ողնաշարավորների տիպի սողունների դասի թեփուկավորների կարգի ենթակարգին: Հայտնի է 26 ընտանիքի շուրջ 2978, ՀՀ-ում՝ 4 ընտանիքի (կույր օձեր, վիշապներ, իժեր, լորտուներ) 23 տեսակ: • Օձերը տարածված են երկրագնդի բոլոր անկյուններում, բայց տեսակների բազմազանությամբ շատ են հատկապես արևադարձային երկրներում: ՀՀ-ում հիմնական մասն ապրում է նախալեռնային կիսաանապատների, տափաստանների (արևմտյան վիշապիկ, դեղնափոր, բազմագույն սահնօձեր, հայկական լեռնատափաստանային վահանագլուխ իժ, գյուրզա և այլն), որոշ տեսակներ (պղնձօձ, Դարևսկու և տափաստանային իժեր)` անտառային և մերձալպյան գոտիների քարքարոտ զառիվայրերում, ժայռերում, քարակույտերում և այլուր: Օձերը վարում են ցամաքային, կիսաջրային, ծովային, ծառաբնակ և ստորգետնյա կենսակերպ:

Օձեր • Ունեն ճկուն, վերջավորություններից զուրկ մարմին, որը մերթ պարանի պես ոլորվում է, մերթ անսպասելի ուժով ուղղվում է և գետնին գալարվելով սողում: Տարբեր տեսակների հասուն օձերի մարմնի երկարությունը 7,5 սմ12 մ է, զանգվածը՝ 5գ–200կգ, կյանքի տևողությունը՝ 8–40 տարի: Օձի չոր մաշկը ծածկված է թեփուկներով: Տեղաշարժվում է` փորի վրայի թեփուկներով գետնին հենվելով. եթե թեփուկները շփման հենարան չունենան, օձը շարժվել չի կարողանա: Դրա փոխարեն օձերը հեշտությամբ սողում են ծառն ի վեր. այդ դեպքում նրանց օգնում է հզոր մկանունքը: • Օձերը նաև լողում են: Անակոնդա հսկա վիշապօձը կամ ջրային լորտուն երկար են մնում ջրում: Իսկ ծովային օձերի ողջ կյանքն անցնում է ջրում: • Օձերը բազմանում են ձվադրությամբ, ձվակենդանածնությամբ և կենդանածնությամբ:

Օձեր • Օձերը նայում են անթարթ, նրանց աչքերը կոպեր չունեն, ծածկված են լոկ թափանցիկ թաղանթով: Ժամանակ առ ժամանակ օձերը մաշկափոխվում են, նույնիսկ աչքերի վրայի կլոր, թափանցիկ թաղանթն է ընկնում: Բայց այդ կիսաթափանցիկ մաշկը չպետք է շփոթել օձի կաշվի հետ: Կաշին մնում է և նույնիսկ այնպես է փայլում, ասես լաքած լինի: Մաշկափոխությունից հետո օձերն արտակարգ գեղեցկանում են: Օձերի գանգի ոսկրերը միացած են շարժուն ձևով, իսկ ներքին ծնոտի աջ ու ձախ աղեղները՝ ձգվող կապաններով, ինչն ապահովում է օձերի բերանի լայն բացվածքը, որը նրանց հնարավորություն է տալիս կուլ տալ բավականին խոշոր կենդանիներ և առանց ծամելու մանրացնել: Օձերի թոքերը զարգացած են անհամաչափ (աջն ավելի մեծ է): Շնչառությունը կատարվում է մարմնի բոլոր մկանների կծկումների շնորհիվ:

Օձեր • Անհանգստության ժամանակ առաջացող խորը շնչառումն ուղեկցվում է ֆշշոցով, որը նախազգուշացման միջոց է: Շատ թունավոր շառաչող օձերի պոչի ծայրին կան եղջրային բոժոժներ: Որևէ կենդանու նկատելիս օձը վեր է ցցում պոչն ու թափահարում բոժոժները, որոնց շառաչյունն ազդանշան է, թե ինքը նկատել է կենդանուն, և պետք չէ իրեն մոտենալ: Մարդկանց վրա օձերը գրեթե չեն հարձակվում: Օձը խայթում է, երբ նրան տրորում են կամ ձեռքը մտցնում նրա թաքստոցը:

Օձեր • Օձի թույնը որսի և պաշտպանության նույնպիսի զենք է, ինչպես գիշատիչների ժանիքներն ու ճանկերը: Թույնն արտադրվում է գլխի 2 կողմերում տեղադրված հատուկ գեղձերում, որտեղից ծորաններով անցնում է թունավոր ատամների մեջ: Օձերը չեն կծում, այլ «կտցահարում» են՝ թույնը ներարկելով ատամներով առաջացրած վերքի մեջ: Ատամները շատ սուր են, կեռանման, հետ ծռված:

Օձեր • Այն, ինչը սխալմամբ խայթ են անվանում, պարզապես օձի լեզուն է, որ միշտ «պարում» է նրա շուրթերի շուրջը: Լեզուն շոշափում է շրջապատը, այն օձի շոշափելիքի օրգանն է. օդում և առարկաների վրա եղած քիմիական միացությունների մոլեկուլները լեզվով հավաքելով՝ փոխանցում է վերին ծնոտի առջևի մասում տեղադրված յակոբսոնյան օրգանին, որի միջոցով տարբերակում է նյութերի ծանոթ ու անծանոթ լինելը: Շառաչող (բոժոժավոր) օձի աչքերից քիչ ներքև կան 2 փոսիկներ: Դրանք ընկալում են կենդանիների մարմնից անջատվող ջերմությունը՝ զանազանելով ջերմաստիճանի մեկ հազարերորդականի հասնող տարբերությունները: Այդ պատճառով էլ օձը կարող է հանգիստ որս անել լիակատար մթության մեջ: Գիտնականները ջանում են բացահայտել օձի այդ օրգանի գաղտնիքը և դրան նմանվող սարք պատրաստել:

Օձեր • Բացի թունավոր օձերից, կան նաև բազմաթիվ ոչ թունավոր օձեր: Մարդիկ հաճախ անխտիր ոչնչացնում են օձերին. փոքրերին՝ թույնի վախից, մեծերին՝ հանուն շահույթի. օձերի կաշվից գեղեցիկ պայուսակներ, գոտիներ և կոշիկներ են պատրաստում:

Օձեր • Սակայն օձերն օգտակար են. նրանց թույնից պատրաստում են արժեքավոր դեղորայք, իսկ թունավոր օձերի խայթոցի դեմ հատուկ շիճուկ են կիրառում: • Օձի թույն ստանալու նպատակով այժմ օձեր են բազմացնում բուծարաններում: Օձից թույնը վերցնում են՝ նրան ստիպելով «կծել» ապակե փոքրիկ բաժակի շուրթը: Շատ օձեր ամիսներ շարունակ թույն են տալիս: • Օձերն այլ օգուտ էլ են տալիս. ոչնչացնում են բազմաթիվ վնասատու կրծողների:

Add a comment

Related presentations

Related pages

Օձեր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Օձեր (Ophidia կամ Serpentes), ողնաշարավորների տիպի սողունների դասի թեփուկավորների կարգի ...
Read more

Օձեր - Հայկական Հանրագիտարան

Բացի թունավոր օձերից, կան նաև բազմաթիվ ոչ թունավոր օձեր: ...
Read more

թունավոր օձեր « Առլեն Շահվերդյանի գրական բլոգ

Posts about թունավոր օձեր written by Arlen Shahverdyan. Home; Հեղինակ / Author. Բնությանը մոտ / Close to the Nature;
Read more

Օձեր (արեւմտահայերէն) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

ծովի օձեր ցամաքի օձեր Տես նաեւ Դասակարգումը Վիքիցեղերուն մէջ Պատկերներ ...
Read more

26l.mobi » Օձեր « Արագություն « Խաղեր

26l.mobi » Խաղեր » Արագություն » Օձեր: 2007-2016 26l.mobi: Abuse: Desktop Version:
Read more

ՕՁԵՐ - YouTube

Standard YouTube License; Show more Show less. Loading ... Զարմանահրաշ օձեր - Duration: 1:23. Albert Gharagyozyan 70 views. 1:23
Read more

Category:Serpentes - Wikimedia Commons

Category:Serpentes. From Wikimedia Commons, the free media repository. Jump to: navigation, ... Հայերեն: Օձեր; interlingua: ...
Read more

թունավոր օձեր « Առլեն Շահվերդյանի գրական բլոգ « Page 2

Posts about թունավոր օձեր written by Arlen Shahverdyan ... Առլեն Շահվերդյանի գրական բլոգ «Տոն, որը միշտ ...
Read more

Հսկա օձեր հայ-վրացական սահմանում - YouTube

Հայ սահմանապահները Վրաստանի հետ սահմանում երկու հսկա օձ են սպանել: Դրանք ունեն ...
Read more