advertisement

ջրային կենդանիներ

67 %
33 %
advertisement
Information about ջրային կենդանիներ
Books

Published on March 16, 2014

Author: aren-poghosyan

Source: slideshare.net

advertisement

Ջրային կենդանիներ ԿԵՆՏԵՂՋՈՒՐ ՆԱՐՎԱԼ ԾՈՎԱԿՈՎԵՐ ԿԱՇԱԼՈՏ Ծովաստղերը Ծովային ոզնիներ

ԿԵՆՏԵՂՋՈՒՐ ՆԱՐՎԱԼ • Ատամնավոր կետերից է հյուսիսային ցուրտ ծովերում ապրող կենտեղջուրը` Նարվալը: Նա երկու անգամ ավելի երկար մարմին ունի, քան Սուսուկը կամ Ինիան` մոտ 6 մետր: Կենտեղջուրի վերին ծնոտի մասում աճում են երկու կտրիչ ատամներ, որոնցից մեծամասամբ ձախակողմյանը զարգանում է հորիզոնական ուղղությամբ: Դա 2-3 մետր երկարությամբ ուղիղ ձգված պտուտակաձև սնամեջ <եղջուր> է: Այս կենդանուն հունարեն անվանում են <Մոնոդոն> իսկ ռուսերեն <Եդինորոգ>: Սկանդինավյան լեզուներով` Նարվալ են անվանում: Նրա վերին ծնոտի վրա, բացի այդ <եղջուրից> աջ և ձախ կողմերում կան մեկական սեղանատամներ, իսկ ներքևի ծնոտը զուրկ է ատամներից, դրա փոխարեն այն շատ ամուր է և կոշտ: Կենտեղջուրի քթանցքը կիսալուսնաձև է և գտնվում է ճակատի վրա, որտեղից օդը մտնում է քթանցքի ներքևում գտնվող օդապարկերը և շնչափողով անցնում թոքերին: Օդապարկերն ունեն փականներ, որոնց օգնությամբ արգելակվում է ջրի հոսքը թոքերի մեջ: Գլխից անմիջապես հետո գտնվում են առջևի ձևափոխված վերջույթները, որոնք կատարում են թիակի դեր: Լողաթիակները ձվաձև են, լայն գագաթով: <Եղջուրը> հատուկ է միայն արուների, հազվագյուտ դեպքում կարող է հանդիպել նաև էգերի մոտ: • Երբ սկսում է ցրտել, կենտեղջուրները հավաքվում են փոքր տարածության վրա և պոչի լողաթիակով ալիքներ առաջացնում, որպեսի ջուրը այդ մասում չսառի, այլապես նրանք կմնան սառույցի շերտի տակ և զրկվելով օդից շնչասպառ կլինեն: Անհրաժեշտ դեպքում արուներին հաջողվում է <եղջուրով> ծակել սառույցի շերտը` եթե այն շատ հաստ չէ: Ցուրտ սեզոնին կենտեղջուրները գաղթում են դեպի հարավ` մինչև հս. լայնության 45 աստիճան զուգահեռականը: Նրանք միշտ լողում են փոքր խմբերով և շարժվում են շատ զգույշ, որ <եղջուրով> իրար չվնասեն: Կենտեղջուրները սնվում են ձկներով և փափկամարմիններով: Նրանք ունեն փոքր ըմպան, սակայն կարող են իրենց ըմպանից մինչև երեք անգամ մեծ տափակաձուկը լեզվի օգնությամբ ոլորել և կուլ տալ: Կենտեղջուրներին սկսել են որսալ շատ վաղ ժամանակներում: 16-18դդ այս կենդանին մեծ հեղինակություն էր վայելում իր գեղեցիկ <եղջուրի> պատճառով, որին վերագրում էին <կախարդական զորություն>: Անգլիայի ազնվականներն այնքան էին հավատացել այդ <կախարդանքին>, որ կառավարությանը դիմելով պահանջել էին գերբի վրա` ձիու ճակատին, որպես հզորության նշան նկարել այն: Կենտեղջուրին Էսկիմոսները որսում են հատուկ մակույկի մեջ նստած, որսատեգերով: Նրա միսն օգտագործում են խաշած կամ չորացրած վիճակում, իսկ մաշկը, որը գրելանդիացիները անվանում են <մատակ>, ուտում են հում վիճակում:

ԿԱՇԱԼՈՏ • Սրանք ատամնավոր կետանմաններ են: Արուների երկարությունը հասնում է 20 մետրի, իսկ էգերինը` մի քիչ պակաս: Կենդանական աշխարհում կաշալոտները ունեն ամենամեծ գլուխը: Գլխի երկարությունը կազմում է ամբողջ մարմնի 1/3-ը` մոտ 6 մետր: Ստորին ծնոտը համեմատաբար փոքր է և սրածայր, որի վրա դասավորված են 57 կոնաձև ատամներ: Իսկ վերին ծնոտի ատամները զարգացած չեն և գտնվում են անցումային շրջանում: Ծերանալու հետ կաշալոտի ատամները թուլանում են և սկսում շարժվել: Կաշալոտի վերին ծնոտն ու քիթը իրար միանալով կազմել են մի հսկայական դունչ, որի ձախ կողմում <S> տառի տեսքով գտնվում է քթանցքը: Ահա դա է պատճառը, որ արտաշնչելիս առաջանում է միակողմանի, դեպի առաջ խոյացող` 45 աստիճան թեքությամբ շատրվան: Կաշալոտի դունչը այդպիսի մեծության է հասել երկարատև պատմական զարգացման ու ջրի խորը շերտերում սնունդ ձեռք բերելու հետևանքով: Նրա դունչը ծառայում է նաև որպես հավասարակշռության օրգան: • Կաշալոտի կրծքի լողաթիակների երկարությունը հասնում է մինչև 2 մետրի, իսկ լայնությունը` 1 մետրի: Լեզուն միահյուսված է ստորին ծնոտին: Ստամոքսը բաժանված է 4 մասի: Աղիքների ընդհանուր երկարությունը հասնում է 270 մետրի: • Կետանմանների մեջ կաշալոտը ամենադանդաղաշարժն է` ժամում 8 կմ արագություն: Սակայն դրա փոխարեն կարողանում է սուզվել ջրի խորը շերտերը` մինչև 1000 մետր, և այնտեղ սնվել փափկամորթներով, մասամբ նաև պաշտպանվել վտանգի դեպքում: Նա ջրի տակ կարողանում է մնալ մոտ 1,5 ժամ: Կաշալոտը շշաքթի նման շնչառության մեկ փուլի ընթացքում թարմացնում է թոքերի օդի մոտ 80%-ը, այնինչ մարդու մոտ դա կազմում է15%: • Կաշալոտները բնազդով իրար հետ խիստ կապված են և շրջում են 50-100-ի հասնող խմբերով: Մեկի վիրավորվելու դեպքում դնչով հրելով հեռացնում են վտանգից: Իրար նկատմամբ այդքան հոգատար կենդանիները բազմացման շրջանում դառնում են դաժան ու կատաղի: Արուները մենամարտում են միմյանց հետ ու հաղթողը միայն իրավունք ունի զուգավորվելու տվյալ խմբի էգերի հետ: Լինում են դեպքեր, երբ մեկ արուն ունենում է 15-20 էգ: Կետորսները նրանց անվանում են <հարեմավոր> կետեր: • Այս կենդանիները սովորաբար լողում են համաշխարհային օվկիանոսի 40 աստիճան զուգահեռականների սահմաններում: Եղել են դեպքեր, երբ Ճապոնիայն մոտ վիրավորված կաշալոտին որսացել են Չիլլի ափերում: Կաշալոտները մյուս կետանմանների նման արագ կանխազգում են եղանակի փոփոխությունը և ուժեղ փոթորիկների դեպքում հեռանում առավել հանգիստ վայրեր: Նրանք սիրում են ցատկոտել` ջրում ծախսելով ավելորդ էներգիան: Սատկելուց հետո ջրում չեն սուզվում, այլ շրջվում են կողքի:

ԾՈՎԱԿՈՎԵՐ • Մարմնի երկարությունը հասնում է 8 մետրի, քաշը` 3,5 տոննայի: Խոշոր, իլիկաձև մարմինը առջևից նման է փոկի, ետևից` ձկան: Առջևի վերջավորությունները թիակներ են: Մաշկը մերկ է, շատ կոպիտ, հաստ, սև գույնի: Ատամներ չեն ունեցել: • Հոտերով ապրել են Կոմանդորյան կղզիների ծանծաղուտներում: Սնվել են Ծովակաղամբով և ծովային ջրիմուռներով: Համեղ մսի և ճարպի համար անխնա ոչնչացվել են: Վերջին ծովակովը սպանվել է 1768թ-ին:

Ծովաստղերը • Ծովաստղերը դանդաղ շարժվում են հատակով՝ հերթով շարժելով 5 ճառագայթները: Այս կենդանիները գիշատիչներ են, որոնց զոհերը հիմնականում փափկամարմիններն են: Եթե զոհը չափազանց մեծ է, ծովաստղն իր բերանի խոռոչով դուրս է շրջում ստամոքսը, նրանով փաթաթում զոհին և մարսում մարմնից դուրս: Ծովաստղը թշնամու հետ կռվելիս կարող է կորցնել իր ճառագայթներից մեկը և թաքնվել: Ճառագայթը հետագայում նորից աճում է. մի ճառագայթից կարող է նույնիսկ ամբողջ աստղ աճել:

Ծովային ոզնիներ • Ծովոզնիներն ունեն բարալիկ, ծծիչներով ոտքեր: Նրանք առաջ են շարժում այդ ոտքերն ու ձգվում՝ քայլ են անում: Այդպես նրանք կարող են նույնիսկ ուղղաբերձ ժայռեր մագլցել: Իսկ կրային ասեղիկները նրանց համար յուրօրինակ հենարան են և օգնում են նաև կերը պահել ատամներով շրջապատված բերանի մոտ: Ծովոզնիները սնվում են ծովային մանր կենդանիներով, ջրիմուռներով: Խոշոր ծովոզնիների ասեղներն ունենում են մոտ 30 սմ երկարություն: Դա վտանգավոր զենք է. ասեղները կոտրվում-մնում են թշնամու մարմնի մեջ՝ առաջացնելով ցավոտ վերքեր: Ծովոզնիները շատ թշնամիներ ունեն, որոնց մեջ կան նույնիսկ ցեղակիցներ, օրինակ՝ ծովաստղերը:

Add a comment

Related presentations

Related pages

Սովորենք. ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ - YouTube

Սովորենք. ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ ... Վայրի Կենդանիներ - Duration: 2:14. amenagetik 114,568 views. 2:14
Read more

Ձկներ - Վիքիպեդիա՝ ազատ ...

Ձկներ (լատ.՝ Pisces), ջրային կենսակեպ վարող քորդավորներ են։ Ապրում են ծովերում, ...
Read more

ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ - Water Animals For Kids ...

ՋՐԱՅԻՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐ - Water Animals For Kids (Learn Armenian) childhobby. Subscribe Subscribed Unsubscribe 204 204. Loading ...
Read more

Գլխավոր | ՀՀ ԳՆ Ջրային ...

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի ուղերձը՝ ջրի համաշխարհային օրվա առթիվ
Read more

Mvideo.am | Ամենասարսափելի ջրային ...

Ամենասարսափելի ջրային ... Սեպտեմբեր - 2015. 20 Հունվար 2016 504 դիտում Հիբրիդ կենդանիներ, ...
Read more

Ջրային Սպորտաձևեր

Ընտանի Կենդանիներ; ... Ջրային Սպորտաձևեր ...
Read more

Ջրային կենդանիներ - Կենդանիներ ...

Ջրային կենդանիներ | Դիտումներ: 167 | Տեղադրեց: Admin | Ամսաթիվ: 27.11.2013. 1-10 11-14.
Read more

Ջրային կրիաներ - Վիքիպեդիա ...

Ջրային կրիաներ (լատ.՝ Emydidae), էմիդիդներ, կրիաների կարգի ընտանիք։ Հայտնի է կիսաջրային ...
Read more