պղինձ

64 %
36 %
Information about պղինձ
Books

Published on March 8, 2014

Author: ElenEranosyan

Source: slideshare.net

• Պղինձը կարմիր, կռելի, փափուկ մետաղ է: Հայտնի է վաղ անցյալից: Դեռևս քարեդարյան մարդը կարող էր քարե գործիքների օգնությամբ բնածին պղնձին իր ուզած ձևը տալ: Պղնձից կենցաղային իրերի, գործիքների և զենքերի պատրաստումով սկսվել է պղնձի դարը, որը տևել է մինչև մ. թ. ա. IV հազարամյակի վերջը: Մ. թ. ա. 3000 թ-ին Քեոփսի բուրգը կառուցելիս քարերը հղկել են պղնձե գործիքներով: Անցյալում լեռնային ապարները մշակում էին` խարույկի մեջ շիկացնելով: Ավելի ուշ, կրակի մեջ օդ ներփչելով, ապարում պարունակվող պղնձի օքսիդներից և կարբոնատներից` ածխի առկայությամբ, ստացել են մետաղական պղինձ: Հին եգիպտացիները պղինձն ստանում էին Սինայի թերակղզու, իսկ հույները՝ Կիպրոսի (այստեղից էլ՝ պղնձի լատիներեն անվանումը՝ «կուպրում», քիմիական նշանը՝ Cu) հանքերից: Մ.թ.ա. III հազարամյակում հայտնաբերվել է անագի, կապարի և այլ մետաղների հետ պղնձի համաձուլվածքը՝ բրոնզը, և սկսվել է բրոնզի դարաշրջանը: •

• Պղնձի միջին պարունակությունը երկրակեղևում 4,7x10–3% է (տարածվածությամբ 26-րդ քիմիական տարրն է): Բնության մեջ պղինձը հանդիպում է բնածին և միացությունների ձևով: Բնածին պղինձը հանդիպում է սովորաբար ցրոնային, հազվադեպ՝ մեծ կտորներով. 1857 թ-ին ԱՄՆ-ում Մեծ լճերի շրջանում գտնվել է պղնձի 420 տ կշռող բնակտոր: Հայտնի են պղինձ պարունակող 250 միներալներ, որոնցից արդյունաբերական նշանակություն ունեն խալկոպիրիտը, խալկոզինը, կովելինը, մալաքիտը, ազուրիտը և այլն: Պղնձի խոշոր հանքավայրերը գտնվում են Ամերիկայում (ԱՄՆ, Կանադա, Չիլի, Մեքսիկա), Աֆրիկայում (Հարավաֆրիկյան Հանրապետություն), Ասիայում (Իրան, Ֆիլիպիններ, Ճապոնիա, Ռուսաստան՝ Ուրալ, Ալթայ):

• Պղինձը ջերմության և էլեկտրականության լավ հաղորդիչ է. այդ հատկությամբ զիջում է միայն արծաթին: Պղինձը սառեցնելիս կարծրանում է. փափկությունը վերականգնում են ջերմամշակմամբ: Պղինձը քիմիապես պասսիվ է: Չոր օդում չի օքսիդանում, խոնավության առկայությամբ պատվում է հիմնային կարբոնատի՝ (CuOH)2CO3-ի կանաչ շերտով: Պղնձի միացությունները թունավոր են: Տարբեր մետաղների հետ պղինձն առաջացնում է համաձուլվածքներ:

• Բարձր էլեկտրա- և ջերմահաղորդականության, կոռոզիակայունության, կռելիության և այլ հատկությունների շնորհիվ պղինձը լայն կիրառություն ունի: Նրանից պատրաստում են հաղորդալարեր, մալուխ, էլեկտրահպակներ, սարքեր, ջերմափոխանակիչներ, կոփածո և ձուլածո արձաններ, զարդեր, գեղարվեստական ու կենցաղային իրեր և այլն: Պղնձի 30–40%-ն օգտագործվում է պղնձի համաձուլվածքներ ստանալու համար: Պղնձի միացություններն օգտագործվում են անօրգանական ներկեր, արհեստական մետաքս ստանալու, բույսերի հիվանդությունների, գյուղատնտեսական վնասատուների դեմ պայքարելու համար, կաշվի և մորթու արտադրության, ինչպես նաև բժշկության մեջ:

• Պղինձը կարևոր կենսատարր է, միկրոտարր. այն մտնում է ֆերմենտների բաղադրության մեջ և մասնակցում բազմաթիվ կենսական շարժընթացների: Պղինձ միկրոտարրը խթանում է բույսերի աճն ու զարգացումը, բարձրացնում ցրտադիմացկունությունը: Պղնձի անբավարարության դեպքում որոշ բույսեր հիվանդանում են, առաջանում է մարդկանց և կենդանիների սակավարյունություն, արագանում են օքսիդացման շարժընթացները, թուլանում է ոսկրածուծի արյունաստեղծ գործառույթը: Պղնձի մեծ պարունակությունը նույնպես վնասակար է:

Add a comment

Related presentations

Related pages

Պղինձ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Պղինձ քիմիական տարր է, նշանակումը՝ Cu (լատ.՝ Cyprus - Կիպրոս), տարրերի պարբերական ...
Read more

պղինձ – Wiktionary

Letzte Änderung dieser Seite: 30. Mai 2016 um 01:13; Abrufstatistik Der Text ist unter der Lizenz ''Creative-Commons''-Lizenz „Namensnennung ...
Read more

պղինձ - Wiktionary

Ačaṙean, Hračʿeay (1971–1979), “ պղինձ ”, in Hayerēn armatakan baṙaran [Dictionary of Armenian Root Words] (in Armenian), ...
Read more

Պղինձ (արեւմտահայերէն) - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Պղինձ քիմիական տարր է, նշանակումը՝ Cu (լատիներէն՝ Cuprum), տարրերու պարբերական համակարգի ...
Read more

պղինձ: Bedeutung, Definition, Übersetzung - Wörterbuch ...

պղինձ beim Online Wörterbuch Wortbedeutung.info: Bedeutung Definition Übersetzung Rechtschreibung Silbentrennung Aussprache
Read more

Պղինձ - YouTube

Վեցերորդ Զգայարան Անոնս Սարգիս Հակոբյան/ Vecerord Zgayaran Anons Sargis Hakobyan 10.04.2015 - Duration: 1:09.
Read more

Հայերեն այբուբենը և մետաղների հայկական անվանակարգումը ...

Հրաչյա Աճառյանի բառարանում պղինձ բառի համարժեք բերվում է նաև խալկ-խալգ բառը, ...
Read more

Պղինձ Net - coppernetsupplier.com

Պղինձ Net արտադրող եւ մատակարար Պղինձ Net գործարան wholesaler դիստրիբյուտորը Taiwan - է 61,999 ...
Read more

Kupfer – Wiktionary

Armenisch: [1] պղինձ (pəghints) ...
Read more