Մթնոլորտ

50 %
50 %
Information about Մթնոլորտ
Education

Published on June 27, 2014

Author: DavidTopuzyan

Source: slideshare.net

Մթնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ մի հսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրի մակերևույթն է: Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%) խառնուրդ է: Գազերից բացի, մթնոլորտում միշտ առկա են նաև ջրային գոլորշիներ, փոշու և ծխի մասնիկներ, սառույցի բյուրեղիկներ:

Բնական վիճակում մթնոլորտի բաղադրության մեջ CO-ի բաժինը չնչին է և մարդու առողջությանը չի վնասում: Սակայն արտադրության աղբյուրներից մթնոլորտ թափանցող CO-ի քանակությունը մարդու առողջության համար դառնում է վտանգավոր: Մթնոլորտում ամենաշատը տարածված աղտոտվող նյութը ածխածնի օքսիդն է` CO-ն: Կենցաղում այն հայտնի է շմոլ անունով:

Երկրագնդի մթնոլորտն աղտոտող CO-ի ընդհանուր քանակի 75%-ը առաջանում է բենզինի այրումից, 6%-ը ածխի և 4%-ը փայտի այրումից, 10%-ը արտադրական ու կենցաղային թափոնների այրումից և 5%-ը անտառային հրդեհներից: CO-ի պարունակությունը բարձր է հատկապես խոշոր քաղաքներում, իսկ քաղաքի ներսում էլ` փողոցների խաչմերուկներում ու կանգառներում, որտեղ ավտոմեքենաների կուտակումներ են լինում:

Մթնոլորտն աղտոտող նյութերի շարքում երկրորդը ծծմբային գազն է` ծծմբի երկօքսիդը (SO2): Այս գազի առաջացման աղբյուրը հանքային վառելիքի, առաջին հերթին ածխի, այնուհետև մազութի այրումն է, դրանց բաղադրության մեջ ծծմբի բաժինը բարձր է, կարող է հասնել 5-7%-ի: Մթնոլորտում եղած ծծմբնային միացությունները, մարդու առողջության համար վտանգ ներկայացնելուց բացի, նյութական մեծ վնաս են պատճառում: Օրինակ, մետաղյա կառուցվածքներն ու իրերը 1,5-5 անգամ ավելի արագ են ժանգոտվում և քայքայվում:

Մթնոլորտն աղտոտող վտանգավոր նյութերից են ազոտի միացությունները` ազոտի օքսիդը (NO) և ազոտի երկօքսիդը (NO2): Դրանց գլխավոր աղբյուրը բենզինով և դիզելային վառելիքով աշխատող ներքին այրման շարժիչներն են: Ազոտի երկօքսիդը դեղին գույնի, բավականին կայուն գազ է և գոյանում է գլխավորապես ավտոմոբիլների արտանետումներից: Այն կարող է մթնոլորտում պահպանվել երեք ժամից ավելի: Հաճախ քաղաքների օդը այդ գազից ստանում է շագանակագույն երանգավորում: Գազերից բացի , մթնոլորտ են թափանցում և կախված վիճակում լողում են նաև պինդ և հեղուկ նյութերի մանր փոշեհատիկներ: Դրանք հայտնի են աերոզոլ անունով: Աերոզոլները մարդու օրգանիզմի վրա ունեցած վնասակար ներգործությունից բացի մեծ չափով կլանում է արեգակնային ճառագայթումը, հետևապես և փոխում է մթնոլորտի ու Երկրի մակերեսի ջերմային ու լուսային ռեժիմները:

Որոշակի կլիմայական պայմաններում արեգակնային, հատկապես ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ տեղի է ունենում օդի երկրորդային աղտոտում, այսինքն` առաջնային աղտոտող նյութերը քայքայվում են և առաջացնում նոր նյութեր: Այդ երևույթը հայտնի է լուսաքիմիական սմոգ անունով: Աերոզոլային մասնիկները և ընդհանրապես սմոգի վտանգը շատ ավելի է մեծանում, երբ դրանց միանում են ռադիոակտիվ իզոտոպերը` այսինքն` երբ առկա է նաև մոնոլորտի ռադիոակտիվ աղտոտումը: Մեծ է շրջապատին սուլֆատների հասցրած վնասը: Դրանք են, որ անջատվելով մթնոլորտից այսպես կոչված թթու անձրևների ձևով թափանցում են ցած և մարդկանց, բույսերի ու կենդանիների զանգվածային թունավորման պատճառ են դառնում:

• Դավուլ Թոփուզյան

Add a comment

Related presentations

Related pages

Մթնոլորտ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Մթնոլորտը ( հուն.՝ ατμός - «գոլորշի» և σφαῖρα - «ոլորտ»), երկնային մարմին գազային ծածկ ...
Read more

մթնոլորտ - Wiktionary

Definition from Wiktionary, the free dictionary. Jump to: navigation, search. Contents
Read more

Երկրի մթնոլորտ - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Երկրի մթնոլորտ` Երկրի օդային թաղանթն է։ Այն սկսվում է երկրագնդի մակերևույթից և ...
Read more

Մթնոլորտ - YouTube

Մթնոլորտի մասին siranush.jimdo.com ... Skip navigation Upload
Read more

Լարված մթնոլորտ՝ «Հարսնաքարի» գործով - YouTube

«Հարսնաքարի» գործով դեկտեմբերի 21-ի դատական նիստում դատավոր Դավիթ ...
Read more

Category:Earth's atmosphere - Wikimedia Commons

Pages in category "Earth's atmosphere" The following 2 pages are in this category, out of 2 total.
Read more

մթնոլորտ — Վիքիբառարան

Այս էջը փոփոխվել է վերջին անգամ ժամը 18:03, 27 Մարտի 2016 թվականին: Տեքստը հասանելի է ...
Read more

Yerevak Krtahamalir | Facebook

See more of Yerevak Krtahamalir by logging into Facebook. ... խում է ջերմության մթնոլորտ, որտեղ ամեն ոք տանն է: ...
Read more