Աշխարհի օր

50 %
50 %
Information about Աշխարհի օր

Published on April 23, 2014

Author: ganyan

Source: slideshare.net

Աշխարհի օր

Ծառի մասին առակներ

Առակ երկու ծառերի մասին  Մի անգամ քամին ծառի երկու միանման սերմ է քշում տափաստան: Երկուսն էլ սկսում են աճել: Բայց որոշ ժամանակ անց մի ծառը փարթամանում է ու այնպիսի գեղեցիկ տեսք է ստանում, որ նույնիսկ շատ հեռվից սկսում է գրավել մարդկանց: Անցորդները սկսում են հաճախ նրա տակ կանգ առնել, հանգստանալ: Ու ծառը սկսում է մյուս՝ ավելի անշուք ծառին հեգնել: - Տեսնում ես՝ ինչպիսի գեղեցիկն եմ ես, – ասում է գեղեցիկ ծառը, – դու երևի չգիտես, թե ինչպես ճյուղերդ ու տերևներդ շատացնել: Եթե ուզես, ես քեզ կսովորեցնեմ ինչպես գեղեցիկ աճել:  Որոշ ժամանակ անց ուժեղ քամի է բարձրանում և գեղեցիկ ծառը, որը ինքնահմայքով արբած էր ապրում, շրջվում ու հենվում է մյուս` ոչ անշուք ծառին: Ու ասում է նրան. - Ինչո՞ւ դու, որ այդքան անշուք ու անգեղ էիր, մնացիր կանգնած, իսկ ես, որ այդքան օգուտ էի տալիս մարդկանց, շրջվեցի:  - Որովհետև, քանի դեռ դու զբաղված էիր քո ճյուղերն ու տերևները շատացնելով ու ինքդ քեզանով հիանալով, ես իմ արմատներն էի խորացնում՝ պատրաստ լինելով քամուն, – պատասխանում է մյուս ծառը:  Առակն ի՞նչ կուսուցանե: Երբեմն մարդիկ այնքան են տարվում իրենց արտաքինով, որ ինքնազարգացմանը ժամանակ չեն տրամադրում ու կյանքի կտրուկ փոփոխությունները նրանց կանգնեցնում է լուրջ խոչընդոտների առջև: Ինքնազարգացում՝ և մենք բոլորս պատրաստ կլինենք դիմակայել ցանկացած քամու

Առակ իսկական սիրո մասին Լինում է, չի լինում ` մի ծառ: Նա սիրում է մի փոքրիկ տղայի: Տղան ամեն օր գալիս է ծառի մոտ, հավաքում նրա տերևները, թագ պատրաստում և«անտառի թագավոր» խաղում: Նա բարձրանում է ծառը, ճյուղերի վրա ճոճվում, խնձոր ուտում: Ծառը տղայի հետ պահմտոցի է խաղում: Իսկ երբ տղան հոգնում է, քնում է ծառի տակ: Տղան սիրում է ծառին… շատ -շատ է սիրում: Ծառը նույնպես երջանիկ է լինում: Բայց ժամանակը անցնում է, տղան մեծանում, և ծառը հաճախ է մենակ մնում: Որոշ ժամանակ անց տղան գալիս է ծառի մոտ: -Արի՛ տղաս, բարձրացի՛ր իմ ճյուղերին, օրորվի՛ր, խնձո՛ր կեր, իմ ստվերում խաղա՛ ու երջանի՛կ եղիր,- ասում է ծառը: Տղան բարձրանում է ծառը, խնձորները հավաքում ու տանում: Եվ ծառը երջանիկ է լինում: Տղան կրկին երկար ժամանակ չի գալիս… Ծառը տխրում է: Երբ էլի մի անգամ տղան վերադառնում է, ծառն ուրախությունից դողում է. -Արի՛ տղաս, բարձրացի՛ր իմ ճյուղերին, օրորվիր և երջանիկ եղիր,-ասում է ծառը: -Ես շատ զբաղված եմ ծառ բարձրանալու համար,- պատասխանում է տղան: -Ինձ տուն է պետք, որ տաքանամ: Ես ուզում եմ կին ու երեխաներ ունենալ, դրա համար ինձ տուն է պետք: Դու ինձ տուն կարո՞ղ ես տալ: -Ես տուն չունեմ,- ասում է ծառը:-Անտառն է իմ տունը: Բայց դու կարող ես կտրել իմ ճյուղերը ու տուն սարքել: Այդժամ դու երջանիկ կլինես: Տղան կտրում է ճյուղերը ու տանում, որ տուն սարքի: Եվ ծառը էլի երջանիկ է լինում: Իսկ տղան երկար ժամանակ չի վերադառնում: Երբ վերադառնում է, ծառը այնքան է ուրախանում, որ հազիվ է կարողանում խոսել: -Ե՛կ տղաս, - շշնջում է ,- ե՛կ ու խաղա: -Ես չափազանց ծեր և տխուր եմ, որ խաղամ,- ասում է տղան: -Ինձ նավակ է պետք, որ այստեղից հեռու գնամ: Դու ինձ կարո՞ղ ես նավակ տալ: - Կտրիր իմ բունը ու նավակ շինիր, այդ ժամանակ դու կարող ես գնալ ու երջանիկ լինել: Տղա՛ս, կտրիր իմ բունը, նավակ շինիրու գնա:Տղան կտրում էծառը, նավակ պատրաստում ու գնում:

Ծառն էլի երջանիկ է... բայց ոչ լիովին: Շատ ժամանակ անց տղան նորից է գալիս: -Ների՛ր, տղաս,-ասում է ծառը,-բայց ես քեզ էլ ոչինչ չեմ կարող տալ: Ես խնձոր չունեմ: -Ես էլ ատամ չունեմ,- ասում է տղան: -Ես արդեն ճյուղեր չունեմ, դու չես կարող ճոճվել: -Ես էլ շատ ծեր եմ, որ ճոճվեմ ճյուղերի վրա: Ես արդեն բուն չունեմ,-ասում է ծառը, -դու չես կարող վեր մագլցել: Ես էլ շատ եմ հոգնած, որ ծառ բարձրանամ,-ասում է տղան: -Ներիր,- հոգոց է հանում ծառը, -ես ցանկանում եմ քեզ գոնե ինչ-որ մի բան տալ, բայց ես ոչինչ չունեմ: Ես պարզապես ծեր կոճղ եմ: Ներիր… -Հիմա ինձ շատ բան պետք չէ,-ասում է տղան,- ուղղակի մի խաղաղ տեղ, որտեղ կարող եմ նստել և հանգստանալ: Ես շատ եմ հոգնել: -Լավ,- ինչքան կարող է` վեր ձգվելով ասում է ծառը, -ծեր կոճղը նրա համար է, որ վրան նստեն և հանգստանան: Արի՛ տղաս, նստիր: Նստիր ու հանգստացիր: Տղան այդպես էլ անում է: Եվ ծառը երջանիկ է լինում:

 Ապրիլի 22-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Երկիր մոլորակի օր: Ամենատարածված բնապահպանական տոներից մեկը, տոնական խորհրդից բացի, հիշեցման խորհուրդ ունի: Հիշեցման, որովհետեւ Երկրի օրը նախ եւ առաջ կոչված է հիշեցնելու մեր մոլորակի էկոլոգիական խնդիրների մասին, օր, երբ յուրաքանչյուր մարդ պետք է մտածի այն մասին, թե ինչ կարող է անել ինքն այդ խնդիրների լուծման համար, օր, երբ յուրաքանչյուր մարդ պետք է փորձի հաղթահարել իր շրջակա միջավայրի նկատմամբ ունեցած իր անտարբերությունը: Սա կարեւորագույն տոն է նրանց համար, ովքեր մտածում են Երկիր մոլորակի` մեր մոլորակի վաղվա օրվա մասին:

Նյութը պատրաստեց Անի Նազարյանը

Add a comment

Related pages

Սուրբ Վալենտինի օր - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Սուրբ Վալենտինի օր կամ Բոլոր սիրահարների օր, տոն, որը փետրվարի 14-ին նշում են աշխարհի ...
Read more

Աշխարհի բնիկ ժողովուրդների միջազգային օր | ՎԱՐԴԱՆ ...

Աշխարհի բնիկ ժողովուրդների համաշխարհային օրը (ՄԱԿ-ի պաշտոնական այլ լեզուներով՝ անգլ.
Read more

Յոթ օր, յոթ գիշեր հարսանիք անելու մասին • Հոգևոր կայքէջ

... Մեր ժողովրդական հեքիաթներից մեզ ծանոթ է յոթ օր, ... աշխարհի գոյատևման ...
Read more

Պատմական օր՝ քրիստոնյա աշխարհի համար. Rome Reports - YouTube

Օր, որը պատմական կլինի համայն քրիստոնյա աշխարհի համար. իտալական Rome Reports-ն ...
Read more

Աշխարհի առասպելները | Facebook

Աշխարհի առասպելները. 1,398 likes. ... Հուսահատ երիտասարդը մի սև օր ինքն իրեն խոցոտեց: ...
Read more

«Աշխարհի Բնակչութեան Օր»ը. Աւելի Քան 7 Միլիառ Մարդ ...

ՆԱԶԱՐԵԹ ՊԵՐՊԵՐԵԱՆ Երեք տասնամեակ ետք, 2045-2050 թուականներուն, եթէ աննախատեսելի որեւէ ...
Read more

Աշխարհի շուրջը 80 օրում - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Աշխարհի շուրջը 80 ... իսկ գրազը միայն պատրվակ է թաքնվելու օրենքից։ Երբ Ֆոգը մեկ օր ...
Read more

Աշխարհի Ճամփեքով | Facebook

Աշխարհի Ճամփեքով. 382 likes · 10 talking about this. ... որ սենց տեմպով շատ հանգիստ 2,5-3 օր կձգի: ...
Read more

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այսօր նշում է ...

Ծանրամարտի աշխարհի չեմպիոն Նազիկ Ավդալյանն այսօր նշում է իր ծննդյան օրը
Read more