Աղայան և Թումանյան

50 %
50 %
Information about Աղայան և Թումանյան
Books

Published on February 23, 2014

Author: eduardhakobyan123

Source: slideshare.net

Էդուարդ Հակոբյան Էրրկ Հովհաննիսյան

Հայ մեծ հեքիաթագիր Ղազարոս Աղայանը և մեծ բանաստեղծ Հովհաննես Թումանյանը շատ մտերիմ ընկերներ էին: Թումանյանը մեծ հարգանքով էր վերաբերվում Աղայանին և հաճախ խորհրդակցում նրա հետ:   Թումանյանի դուստր՝ Նվարդի հուշերից.  «Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ»:

Թիֆլիսի հին թաղերից մեկում՝ Բեհբության փողոցում գտնվող Թումանյանի վարձած նոր բնակարանը զգալի մեծ էր առաջվա բնակարանից: Բանաստեղծը իր նոր տան մեջ մի ընդարձակ սենյակ, պատերը մեծ մասով պատած գրապահարաններով, հատկացրել էր որպես սենյակ-հավաքատեղի իր ընկերների համար:   Ավետիք Իսահակյանի «Հովհաննես Թումանյան» հուշերից.  «Ղ. Աղայանը, Դ. Դեմիրճյանը, ես և մեր մյուս ընկերները կանոնավոր կերպով շաբաթը մեկերկու անգամ հավաքվում էինք Թումանյանի մոտ՝ իրար տեսնելու և զրույց անելու: Այսպիսով նրա տունը դարձել էր մեր հավաքատեղին: Թեյ էինք խմում, ընթրում, խոսում: Ձմեռը վառվռուն բուխարիկի շուրջը նստած՝ կատակում էինք, անվերջ զրույց անում, խոսում, վիճում»: Այդպես ստեղծվեց «Վերնատունը»:  «Վերնատան» նահապետի տիտղոսը տրված էր Ղազարոս Աղայանին, և այդպես էլ պետք է լիներ թե՛ տարիքի բերումով, թե՛ նրա ունեցած վիթխարի հեղինակության՝ հայության բոլոր շրջաններում:

 1905 թվին, Ամանորի օրը՝ հունվարի 1-ին, Թումանյանը իր «Բանաստեղծություններ» (1903) ժողովածուն նվիրում է Ղազարոս Աղայանին հետևյալ ընծայագրով.  «Իմ անգին Ասլան ապորը Ղ. Աղայանին»: Իսկ գրքի անվանաթերթին թողնում է հետևյալ էքսպրոմտը.   Անցավ հին տարին, կանցնի և նորը,  Կանցնի՞ արդյոք մեր անբախտ օրը:

  Հ. Թումանյանը գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, խաղաղ տրամադրություն ստեղծել: Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Աղայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Թումանյանը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

Add a comment

Related presentations

Related pages

Ղազարոս Աղայան : Հեքիաթներ - Gisher

Շատ հին ժամանակ, երբ աշխարհս լիքն էր հրաշքներով, և երբ բարի ու չար ոգիները անընդհատ ...
Read more

Ղ․ Աղայան — Վիքիդարան

Աղայան. հեղինակ՝ Հովհաննես Թումանյան. ... Նա երբեք ընկճված չի եղել հոգով և որտեղ ...
Read more

Ղազարոս Աղայան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հրայր Մուրադյան, Ղազարոս Աղայան (կյանքը և գործը), Երևան, Հայպետհրատ, 1941, ... Թումանյան
Read more

Tatev : Թումանյան-Աղայան

Թումանյան-Աղայան ... Թումանյանը հիվանդ է, և ...
Read more

Հովհաննես Թումանյան - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան

Հովհաննես Թադևոսի Թումանյան (փետրվարի 19, 1869, Դսեղ - մարտի 23, 1923, Մոսկվա), հայ բանաստեղծ ...
Read more

Ղազարոս Աղայան | Դասավանդողի բլոգ

Posts about Ղազարոս Աղայան written by Արմինե Աբրահամյան
Read more

Ղազարոս Աղայան Կենսագրություն - YouTube

Skip navigation Upload. Sign in
Read more

Հովհաննես Թումանյան | Դասավանդողի բլոգ

Posts about Հովհաննես Թումանյան written by Արմինե ... Աղայան և Թումանյան նախագծերի ...
Read more